


Արմինֆո.Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի անցկացման ժամանակահատվածում կարգելվեն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերը: Այս մասին հայտնում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
«Հայաստանում լայնամասշտաբ միջոցառումների անցկացման՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի, ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի, «Երևանյան երկխոսության» և նշված միջոցառումներին բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների մասնակցության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ 2026 թվականի մայիսի 3-ից 5-ը անվտանգության նկատառումներով Հայաստանի Հանրապետության օդային տարածքում արգելվում են ընդհանուր ավիացիայի բոլոր թռիչքները: Արգելքը ներառում է նաև քաղաքացիական անօդաչու թռչող սարքերը», - ասված է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հայտարարության մեջ:



