


Արմինֆո."Ուժեղ Հայաստան" կուսակցության նախագահ, ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն սկսել է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց: Այդ մասին ապրիլի 15-ին հայտարարել է ինքը՝ Կարապետյանը՝ Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանում կայացած դատական նիստի ժամանակ։
"Քանի որ ես վստահ եմ հաղթանակին (Հայաստանի խորհրդարանական ընտրություններում - խմբ.), ես սկսել եմ Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց", - հայտարարել է Կարապետյանը նիստի ընթացքում: Հավելենք, որ դատական նիստի ընթացքում, որտեղ առաջնահերթ կարգով քննարկվում է գործարարի խափանման միջոցի հարցը, դատախազը միջնորդել է ևս երեք ամսով երկարաձգել Կարապետյանի տնային կալանքը: Իսկ պաշտպանական կողմը պահանջում է հանել իրենց պաշտպանյալի նկատմամբ բոլոր սահմանափակող միջոցները։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Արմինֆո-ն, Երևանում ապրիլի 15-ին մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը, ում մեղադրանքներ են առաջադրվել հարկերի վճարումից խուսափելու, փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման, ինչպես նաև երկրում իշխանությունը զավթելու կոչերի համար։ Հազարավոր քաղաքացիներ եկել են դատարանի շենքի մոտ ՝ աջակցելու Կարապետյանին:
Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով "Ուժեղ Հայաստան" կուսակցության կողմից Սամվել Կարապետյանի առաջադրմանը՝ վարչապետի թեկնածու, հայտարարել է, որ Հայաստանի օրենսդրության և ՀՀ սահմանադրության համաձայն, 2-րդ, իսկ տվյալ դեպքում ՝ 3-րդ երկրի քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող պատգամավոր լինել կամ հավակնել երկրի վարչապետի պաշտոնին:



