


Արմինֆո. Իշխանության ապօրինի գործողությունները, կիրառվող անհամաչափ միջոցառումները, կարմիր գծեր չունենալն այլևս զարմանք չեն առաջացնում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Մի օր կսադրեն և, ըստ ցանկության, մարդկանց կձերբակալեն, ըստ իրավիճակի՝ քաղաքական մրցակիցներին կմեկուսացնեն, իսկ օրենքն էլ՝ յուրովի մեկնաբանությամբ, կկիրառեն։
Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն։
Խնդիրն այն է, որ ակտիվ գործող ընդդիմադիր ուժերն իրենց մոտեցումները կառուցեն՝ հիմքում ունենալով իշխանության հակաքաղաքական, հակաիրավական և հակաբարոյական գործիքակազմը», - նշել է Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում շարունակվում են հոգևորականների, 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի նկատմամբ դատավարությունները, իսկ երեկ հայտնի դարձավ "Ուժեղ Հայաստան" կուսակցության ներկայացուցիչ, կերակրող մայր Գոհար Ղումաշյանի ձերբակալության մասին:



