


Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումներից մեկում մահվան ելքով հերթական միջադեպն է գրանցվել: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Նրա ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 14-ին: Ժամը 16:00-ի սահմաններում զինվորը տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ, սակայն բժշկական հաստատություն տանող ճանապարհին մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնել է, որ մահացածը տեղափոխվել է Նուբարաշենի հրաձգարանից՝ հրազենային վնասվածքով: Նա 19-ամյա Նարեկ Հակոբյանն է:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: «Ողբերգության հանգամանքները՝ սպանություն, դժբախտ պատահար, թե ինքնասպանություն, պարզվում են», - նշում է աղբյուրը:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ դեռևս որևէ տեղեկություն չի ներկայացրել»:



