


Արմինֆո.«Էկոպարեկային ծառայության աշխատակիցների վրա կդրվի նաև կենսաբազմազանության մոնիթորինգ իրականացնելու պարտականություն՝ պետական նշանակության անտառների, անտառային հողերի և հատուկ պահպանվող տարածքների կառավարման շրջանակներում: ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 14-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունները:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի խոսքով՝ ներկայումս գործող օրենքն ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին և ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։ Մոնիթորինգի իրականացման խնդիրը լուծելու նպատակով էկոպարեկային ծառայության աշխատակիցները տեղական իշխանությունների հետ համագործակցություն կազմակերպելու և իրականացնելու իրավունք կստանան։ Մոնիթորինգի անհրաժեշտությունը բացատրվում է կենսաբազմազանության վիճակի գնահատման պահանջներով։ Տեղերում տիրող իրավիճակին ամենից լավ ծանոթ են էկոպարեկները, և հենց այդ պատճառով կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման իրավունքը վերապահվում է նրանց։ Այս աշխատանքում էկոպարեկներն ակտիվորեն համագործակցելու են տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Ծրագրված միջոցառումների հաջողության համար էկոպարեկները պետք է ունենան համապատասխան աշխատանքային փորձ և ցենզ։ Այս հարցում նրանց կօգնեն Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականները»։



