


Արմինֆո. Եռօրյա այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին առընթեր Եվրոպայի գործերի նախարար-պատվիրակ Բենժամեն Հադդադի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին հաղորդել է ինքը՝ Հադդադը, իր Twitter-ում (X)։
"Եռօրյա այցով ժամանել եմ Երևան, Հայաստան։ Ես գլխավորում եմ խորհրդարանականների և ֆրանսիական տեխնոլոգիական հատվածի առաջատար գործիչների պատվիրակությունը: Այս այցի առանցքում կլինեն կապի, նորարարության, անվտանգության և մշակույթի հարցերը ՝ մեր հայ բարեկամների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը: Մենք կքննարկենք Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որը երկիրը կհյուրընկալի մի քանի շաբաթ անց։
Ի վերջո, ես կաշխատեմ այդ պատմական գործընկերոջ հետ ՝ հակազդելու նրա ժողովրդավարական ինստիտուտներին միջամտելու աճող սպառնալիքներին այն ժամանակ, երբ հայ ժողովուրդն արդարացիորեն ձգտում է խաղաղության, ժողովրդավարության եւ անվտանգության", - հաղորդել Է ֆրանսիացի դիվանագետը։



