


Արմինֆո.Ապրիլի 23-ին Երևանում, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին, տեղի կունենա ավանդական ջահերով երթը:
Ինչպես հայտնում է Հայ Հեղափոխական Դաշնակցության Երիտասարդական թևի մամուլի ծառայությունը, երթը կմեկնարկի ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակից:
Նշվում է նաև, որ ջահակիր դառնալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ օգտվելով նյութին կից լուսանկարի QR-կոդից:
«Պայքարը շարունակվում է: Եկե՛ք ջահերով երթին, վառ պահե՛ք ձեր պահանջատիրության կրակը», — ասված է ՀՅԴ Երիտասարդական թևի հաղորդագրության մեջ:



