


Արմինֆո.Ապրիլի 14-ին բացվող ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց: Օրակարգը հաստատելու մասին որոշումն ընդունվել է ապրիլի 13-ին՝ ԱԺ խորհրդի նիստում:
Խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Խորհրդի նիստի ընթացքում սահմանվել է օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Նշենք, որ այդ հարցերի թվում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի շրջանակում 2025 թվականին կատարված աշխատանքի մասին ՀՀ կառավարության հաշվետվությունը, որով, ակնկալվում է, որ հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։



