


Արմինֆո.Այսօրվանից Կենտրոնական ընտրական հանձնաժողովն սկսում է հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական կազմավորումների՝ կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերի ընդունումը:
Ընթացակարգի համաձայն, քաղաքական ուժերը մինչև ապրիլի 23-ը, ժամը 18:00-ը հանձնաժողով պետք է ներկայացնեն օրենքով նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ներառյալ՝ ԱԺ թեկնածուների համամասնական ցուցակները:



