


Արմինֆո. Հունգարիան ընտրեց փոփոխությունը, շուտով՝ Հայաստանում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Հենց նոր Հունգարիայում ընդդիմադիր առաջնորդը հաղթեց երկրի երկարամյա վարչապետին և կանգնեցրեց Հունգարիայի դիկտատուրայի վերածումը: Հունգարիան ընտրեց փոփոխությունը, շուտով Հայաստանում !! Նկարում Հունգարիայի պարտված վարչապետը: Փաշինյան տես, հույսը միշտ հաղթում է», - գրել է Նարեկ Կարապետյանը՝ գրառմանը կից հրապարակելով լուսանկար:
Նշենք, որ Հունգարիայում կայացած ընտրությունների արդյունքում ընդդիմադիր Պետեր Մադյարի "Տիսա" կուսակցությունը ոչ միայն հաղթանակ է տարել, այլև կարող է սահմանադրական մեծամասնություն ստանալ խորհրդարանում: 16 տարի իշխանության ղեկին գտնվող վարչապետ Վիկտոր Օրբանն իր "Ֆիդես" կուսակցության հետ արդեն ընդունել է պարտությունը և խոստացել շարունակել աշխատանքը ՝ գտնվելով ընդդիմության մեջ:
Հունգարիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ինչպես կուսակցական ցուցակներով, այնպես էլ միամանդատ ընտրատարածքներով ։ Քվեաթերթիկների գրեթե 99 տոկոսի մշակումից հետո "Տիսա" կուսակցությունը ստանում է 199 մանդատից 138-ը, ինչը նշանակում է, որ խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, կունենա սահմանադրական մեծամասնություն: Գործող վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարող "Ֆիդես" կուսակցությանը բաժին է հասնում 55 մանդատ: Եվս վեցն ունի ծայրահեղ աջակողմյան "Մեր հայրենիք" (Mi Hazank)կուսակցությունը։ Խորհրդարան անցնելու համար Հունգարիայում կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը ։ Ըստ հունգարական օրենքների՝ ձայները պետք է վերջնականապես հաշվեն ապրիլի 18-ից ոչ ուշ։
Չսպասելով ձայների վերջնական հաշվարկին ՝ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ արդեն շնորհավորել է Մադյարին հաղթանակի կապակցությամբ: Նա ասել է, որ ընտրությունների արդյունքները հասկանալի են, դրանք անվանելով ցավոտ, և հավելել, որ "Ֆիդեսը" կծառայի Հունգարիային՝ որպես ընդդիմություն:



