


Արմինֆո. Հայաստանում անցկացվում է սպորտային համագործակցության առաջին եվրասիական համաժողովը: Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներ և գլխավոր քարտուղարներ: Այդ մասին ասվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաղորդագրությունում:
Աղբյուրի համաձայն, հյուրերին դիմավորել և ողջունել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Համաժողովը կարևոր հարթակ է տարածաշրջանի մարզական կառույցների միջև համագործակցության խորացման և կապերի ամրապնդման համար:



