


Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ինքն է որոշել լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած "Հայաստան" դաշինքի նախընտրական ցուցակի վերջում:
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ անձամբ իր համար պատգամավորի մանդատը կարևոր չէ, հատկապես, եթե ապագա գումարման խորհրդարանը ունենա այն տեսքը, ինչ հիմա է: Եթե "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը հաղթի ընտրություններում, ինքը՝ Արծվիկ Մինասյանն, ամեն դեպքում, մանդատը կհանձնի։ "Հետևաբար, անկախ այն բանից, թե որտեղ գտնվեմ, ես հրաժարական կտայի և մանդատ չէի վերցնի։ Իմ առաջարկության իմաստը հետևյալն էր․ լինել հնարավորինս հեռու (ցուցակում նա 29-րդն է), որպեսզի հանրությանը հասկացնել, որ այս ընտրությունները մանդատի համար չեն։ Սա այս կառավարությունից ձերբազատվելու հնարավորություն է, մանդատի համար պայքարելու կարիք չկա, ցուցակները պայմանական են, գլխավոր խնդիրն այս կառավարությունից ձերբազատվելն է", - ասել է ընդդիմադիրը։ Նա հավելել է, որ սա նաև հնարավորություն է այլ մարդկանց, ավելի ակտիվ անհատների համար այս թիմի հետ նոր որակ բերել երկիր:
Մինասյանը նաև նծել է, որ կարևոր չէ, թե ով որտեղ է գտնվում այդ կամ այլ ցուցակում, կարևոր է երկրի ապագան։ Ընդդիմության հաջողության դեպքում հսկայական աշխատանք կա անելու։ «Եթե օրենքը պահանջեր հաստատել 50 թեկնածուների, ես կխնդրեի վերջում գրել իմ անունը: Բոլորը դեմ էին, նրանք ասում էին, որ ես պետք է լինեմ ցուցակի առաջին հորիզոնականներում, բայց ես այդպես որոշեցի ։ Ցուցակն էական չէր մեր քննարկումներում», - ասել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու ցուցակում չկա պաշտպանության նախկին նախարար, իսկ այժմ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, Մինասյանը հայտարարել է, որ պատճառն ինչպես նոր մարդկանց շանս տալու ցանկությունն է, այնպես էլ նախկին նախարարի խորհրդարանական գործունեությունից դուրս այլ աշխատանք ունենալը:



