


Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած "Հայաստան" դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Այդ մասին ասվում է դաշինքի հաղորդագրությունում։
Պատգամավորը կհամակարգի "Հայաստան" դաշինքի շտաբի աշխատանքները հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
Իր հերթին՝ ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը կստանձնի մամուլի հետ աշխատանքի համակարգումը:



