Չորեքշաբթի, 10 Փետրվարի 2021 16:06
Ալեքսանդր Ավանեսով

Մասնագետ․ Մեղրիի միջանցքով երկաթուղու կառուցման դեպքում  Հայաստանը կհայտնվի լիակատար տրանսպորտային մեկուսացման մեջ

Մասնագետ․ Մեղրիի միջանցքով երկաթուղու կառուցման դեպքում  Հայաստանը կհայտնվի լիակատար տրանսպորտային մեկուսացման մեջ

Արմինֆո. Առաջիկա երկու տարիներին Հայաստան - Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությամբ փոխադրումների ծավալները զգալիորեն կնվազեն և, ընդհակառակը, կմեծանան ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների ծավալները։

Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է <Ապավեն> բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը՝ մեկնաբանելով երկաթուղու աբխազական հատվածի հնարավոր ապաշրջափակման եւ Աբխազիայի տարածքով Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ ուղիղ հաղորդակցության հաստատման կապակցությամբ աբխազ խորհրդարանականների դիմումը  ռուս գործընկերներին:

 

Մինչդեռ, ինչպես կարծում է Աղաջանյանը, մի քանի տարի անց Վրաստանում կկառուցվի նոր ավտոմոբիլային ճանապարհ դեպի <Վերին Լարս> հսկիչ-անցակետ: 21 կմ երկարությամբ ճանապարհը կներառի նաև 9-կիլոմետրանոց թունելի կառուցում, որի շնորհիվ այդ ճանապարհով երթևեկությունը կդառնա շուրջտարյա, շուրջօրյա։ Վրաստանում ճանապարհի կառուցման համար սարքավորումներն արդեն հասցվել են շինհրապարակ։

 

Հայաստանի համար այս համատեքստում շատ ավելի կարևոր խնդիր պետք է դառնա <Հյուսիս-Հարավ> ավտոմոբիլային մայրուղու շինարարության ավարտը, ինչպես նաև առկա կոմունիկացիոն հնարավորությունների արդյունավետ օգտագործումը ։ Այսպիսով՝ երկաթուղով փոխադրումների ծավալները զգալիորեն կկրճատվեն, իսկ ավտոմոբիլային տրանսպորտով, ընդհակառակը, կմեծանան ։ Պատճառը Հայաստանում երկաթուղային փոխադրումների ավելի բարձր սակագներն են, որոնց վրա էական ազդեցություն են ունենում նաև էներգառեսուրսների թանկ սակագները։

 

Նա ընդգծել է, որ աբխազ խորհրդարանականների առաջարկը, հնարավոր է, կապված է Մեղրիի միջանցքի գործարկման և Ադրբեջանի երկաթուղիներ, իսկ այնտեղից ՝ Ռուսաստան դուրս գալու մտավախությունների հետ: Սակայն, նույնիսկ այս իրավիճակում, շարունակել է մասնագետը, երկրի՝ երկաթուղու մեծ պահանջարկների մասին խոսել չենք կարող, դրա համար կարելի է ընդհանրապես ոչինչ չծախսել, բայց դրա համար Հայաստանը պետք է շատ ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնի  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային երթուղիների վերականգնման հարցում։

 

Նրա խոսքով, հարեւան երկրի նախագահ Իլհամ Ալիեւը պատահական չէ, որ թուլացնում է իր հակահայկական հայտարարությունների աստիճանը, երբ խոսքը գնում է այդ երթուղու մասին: Նրան անհրաժեշտ է միջազգային պայմանագիր, որը նա ցանկացած պահի կարող է օգտագործել՝ ընդհուպ զորքեր մտցնելը, նույնիսկ ապագա երկաթուղային փոխադրումների դեպքում սակագների դրույքաչափերը որոշելիս: Երևանը պետք է պնդի, որ այդ սակագները համապատասխանեն փոխադրումների այլ ուղղությունների սակագներին ։ Ադրբեջանը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով տարանցմամբ կապող նոր երկաթուղու կառուցման առանձնակի կարիք էլ  չկա։

Եթե խոսքը Նախիջեւանի համար հաղորդակցությունները բացելու մասին է, ապա դա կարելի է անել շատ արագ՝ առանց մեծ ջանքերի եւ ծախսերի, իսկ գլխավորը ՝ մի քանի շաբաթվա ընթացքում ։ Դրա համար ավելորդ ջանքեր գործադրելու, նոր երկաթգիծ կառուցելու կամ նույնիսկ այն վերակառուցելու կարիք չկա ։ Թուրքիայից հայկական Ախուրյանով, ապա Գյումրիով, Երեւանով եւ Երասխով Նախիջեւան երկաթգիծ կա, եւ այն գործող վիճակում է ։ Երասխից մինչև Նախիջևանի սահմանը մոտ 500-600 մետր է։ Հաջորդ կայանն արդեն Նախիջևան - Սադարակ է։ Այսօր Ռուսաստանից Դերբենտի միջոցով երկաթուղով կարելի է հասնել Բաքու, այնտեղից՝ Ադրբեջանի կենտրոնական հատվածով հասնել Հայաստան։ Սա երկկողմանի երթեւեկություն ունեցող երկաթգիծ է, դրանով միաժամանակ կարելի է մեծ քանակությամբ բեռներ տեղափոխել ։ Հայկական հատվածում պետք է պարզապես վերականգնել 500-600 մետր երկաթուղի։ Այդ ճանապարհով կարելի է հասնել Երևան և այնտեղից ՝ Նախիջևան։ Այն կանոնավոր կաշխատի ՝ ապահովելով Ադրբեջանի երկաթուղային հաղորդակցությունը Նախիջևանի հետ ։ Երկարությամբ դա նույնիսկ ավելի փոքր է, քան այն, ինչ նախատեսվում է կառուցել։

 

Ընդ որում, ադրբեջանական կողմի հաշվարկներով, նոր երկաթուղային ճյուղի կառուցման համար կպահանջվի երկու տարի եւ 434 մլն դոլար։ Այդ ժամկետում եւ այդքան գումարով այդ ճանապարհը չի կառուցվի: Դրա վառ օրինակն է Վրաստանի տարածքով Կարս - Ախալքալաք - Բաքու երկաթուղու կառուցումը։ Այնտեղ պետք էր կառուցել 130 կմ ճանապարհ։ Այն ժամանակ հայտարարել էին, որ կկառուցեն երկու տարվա ընթացքում եւ 400 մլն դոլարով, սակայն իրականում կառուցել են 11 տարվա ընթացքում եւ ծախսել մոտ 1 մլրդ դոլար, մինչդեռ Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունը կարելի է վերականգնել մի քանի շաբաթվա ընթացքում:

 

Գագիկ Աղաջանյանը հիշեցրել է, որ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը Հայաստանը երկաթուղային հաղորդակցության առումով լուրջ հանգույց էր տարածաշրջանի երկրների համար: Բացառությամբ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային ճյուղի, մյուս բոլոր ճանապարհները անցնում էին Հայաստանով ։ Տարածաշրջանային երկրները միմյանց հետ կապվում էին՝ բացառապես Հայաստանի տարածքով։ Երկաթուղով Վրաստանից Թուրքիա կարելի էր հասնել Հայաստանի տարածքով, Ադրբեջանից Թուրքիա ՝ նույնպես Հայաստանի տարածքով ։ Նույնը կարելի էր ասել Իրանի և Վրաստանի միջև հաղորդակցության մասին ։ Նույնիսկ Ադրբեջանից Իրան երկաթուղով կարելի էր անցնել՝ բացառապես Հայաստանի տարածքով։

 

Սակայն, ԽՍՀՄ փլուզումից հետո երկաթուղային հաղորդակցության տարածաշրջանային քարտեզը շատ է փոխվել ։ Ադրբեջանն արդեն Աստարա - Ռեշտ ճանապարհով Իրան դուրս գալու համար երկաթուղի է կառուցել ։ Բաքուն արեւելքից արդեն շրջանցել է Հայաստանը ։ Արդեն կա Վրաստանը Թուրքիային կապող երկաթգիծ ՝ Կարս-Ախալքալաք։ Դրանով Վրաստանը շրջանցում է Հայաստանը արևմուտքից ։ Այսպիսով՝ արևելքից, հյուսիսից և արևմուտքից կան Հայաստանը շրջանցող երկաթուղային հաղորդակցություններ։ Մնում է մի ճանապարհ ՝ հարավային, որի կառուցման դեպքում Հայաստանը, լինելով տարածաշրջանի կենտրոնում, կհայտնվի տրանսպորտային մեկուսացման մեջ ։ Հենց Ադրբեջանի հարավային շրջանները Նախիջեւանին, իսկ հետո ՝ Թուրքիային կապող երկաթգիծ կառուցեն, այսպես կոչված, Մեղրիի միջանցքով, Հայաստանը կհայտնվի տրանսպորտային մեկուսացման մեջ ։ <Այսինքն, մեր իսկ օգնությամբ նրանք փաստացի շրջանցելու են Հայաստանը>, - ասել է Աղաջանյանը։

 

Նա նաեւ արձանագրել է, որ Մեղրիի հատվածը 45 կմ ճանապարհ է, որով տարանցմամբ անցնելու են ադրբեջանական գնացքները դեպի Նախիջեւան: Սա ուղղակի կարճ տարանցիկ ճանապարհ է․ այն կապված չի լինի հայկական երկաթուղային համակարգի հետ, այլ միայն կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ ։

 

Ճիշտ է, Նախիջևանով հայկական բեռները կարող են երկաթուղով Իրան հասնել ապաշրջափակման դեպքում, բայց դրա համար Հայաստանի հարավով նոր ճանապարհ կառուցել պետք չէ ։  Հայաստանը հաշված շաբաթների կամ ամիսների ընթացքում կարող է Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնել Իջեւանով ՝ ապահովելով Նախիջեւանի հետ Բաքվի տրանսպորտային հաղորդակցությունը, իսկ Ադրբեջանը Հայաստանի եւ Իրանի միջեւ երկաթգիծը բացելու է նույն Նախիջեւանով։ <Այդ ճանապարհն արդեն կա։ Ինչո՞ւ եւս մեկ ճանապարհ կառուցել հարավից։ Պատասխանն ակնհայտ է ՝ շրջանցելու համար Հայաստանը>, - ընդգծել է ընկերության ղեկավարը ՝ հիշեցնելով, որ Թուրքիան արդեն հայտարարել է, որ պատրաստ է կառուցել դեպի Նախիջեւան երկաթուղին Շարուր կայարանից (Նախիջեւան) մինչեւ Իգդիր եւ հետո՝ Կարս ։

 

Այս դեպքում Հայաստանը ստիպված է լինելու ամեն անգամ գլուխ խոնարհել հարևանների առջև, որպեսզի այս կամ այն ուղղությամբ ճանապարհ ստանա ։ <Ընդ որում, մենք նրանց մեր ճանապարհները ոչ մի կերպ չենք կարող առաջարկել ։ Նրանք դրանց կարիքը չունեն։ Հայաստանը միակողմանիորեն կվճարի հարևաններին իրենց տարածքով անցնող ճանապարհների համար։ Այսինքն ՝ երկաթուղու Մեղրիի հատվածի վերագործարկումը կհանգեցնի այն բանին, որ լինելով Անդրկովկասի կենտրոնում ՝ Հայաստանը հայտնվում է տրանսպորտային լիակատար մեկուսացման մեջ ։ Կարծում եմ ՝ Երևանը կարող է առաջարկել գործարկել արդեն գոյություն ունեցող երկաթուղիները ։ Երբ դրանով կշարժվեն բեռները, և բեռնահոսքերն այնպիսի ծավալների կհասնեն, որ այդ ճանապարհների թողունակությունը ի վիճակի չի լինի սպասարկել դրանք, այդ ժամանակ կարելի է մտածել այլընտրանքային ճանապարհ կառուցելու մասին։ Իսկ եթե այսօր դրա կառուցման տնտեսական նպատակահարմարություն չկա, ապա հարց է առաջանում, թե ինչու պետք է դա անել ։ <Բացատրությունը մեկն է ՝ դա քաղաքական նախագիծ է>, - կարծում է Աղաջանյանը ։

 

Նա նաև հիշեցրել է, որ վրացական նավահանգիստներով Հայաստանի առջև բացվում է ողջ աշխարհը ։ Վրացական նավահանգիստների հետ Հայաստանը կապում է երկաթուղին, որն անխափան աշխատում է ։ Հայաստանը Վրաստանի տարածքով <Վերին Լարսով> տրանսպորտային փոխադրումներ է իրականացնում Ռուսաստանի հետ ։ Պետք է պարզապես արդյունավետ օգտագործել առկա հնարավորությունները ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀԱԵ բարձրագույն հոգևորականությունը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը և խորհրդարանի կողմից ստեղծված Հայոց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովըՀԱԵ բարձրագույն հոգևորականությունը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը և խորհրդարանի կողմից ստեղծված Հայոց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովը
Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունում հերքել են Թուրքմենստանում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ նրա եռակողմ հանդիպման փաստըՀայաստանի վարչապետի մամուլի ծառայությունում հերքել են Թուրքմենստանում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ նրա եռակողմ հանդիպման փաստը
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը 
Հայաստանում շարունակվում է մշակութային ժառանգության 17 օբյեկտների վերականգնումը․ ԿԳՄՍՆՀայաստանում շարունակվում է մշակութային ժառանգության 17 օբյեկտների վերականգնումը․ ԿԳՄՍՆ
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են միջպետական նշանակության մայրուղին ՝ լոլիկի իրացմանն առնչվող խնդիրների պատճառովՀայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են միջպետական նշանակության մայրուղին ՝ լոլիկի իրացմանն առնչվող խնդիրների պատճառով
Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի գործընկերոջ հետՀայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի գործընկերոջ հետ
ԲՀԿ մամուլի քարտուղար. Վերաքննիչ դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունըԲՀԿ մամուլի քարտուղար. Վերաքննիչ դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը
Ծառուկյանի կուսակցությունում հաղորդել են գործարարի անվան միջազգային մրցանակ հիմնելու մասինԾառուկյանի կուսակցությունում հաղորդել են գործարարի անվան միջազգային մրցանակ հիմնելու մասին
Սամվել Կարապետյան. իրական ընդդիմադիր ուժերին միավորելու քայլեր կձեռնարկվեն, որից հետո կսկսվի պայքար միասնական ճակատովՍամվել Կարապետյան. իրական ընդդիմադիր ուժերին միավորելու քայլեր կձեռնարկվեն, որից հետո կսկսվի պայքար միասնական ճակատով
Հայաստանն ու Նորվեգիան հանդես են եկել երկկողմ համագործակցության խորացման օգտինՀայաստանն ու Նորվեգիան հանդես են եկել երկկողմ համագործակցության խորացման օգտին
Երեք ֆրանսախոս գրողներ Newmag Francofest 2026-ին կներկայացնեն իրենց հայերեն թարգմանված գրքերըԵրեք ֆրանսախոս գրողներ Newmag Francofest 2026-ին կներկայացնեն իրենց հայերեն թարգմանված գրքերը
Արամ Վարդևանյանն Իտալիայի դեսպանին ներկայացրել է իր դիտարկումները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հարցերի վերաբերյալԱրամ Վարդևանյանն Իտալիայի դեսպանին ներկայացրել է իր դիտարկումները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հարցերի վերաբերյալ
Ռուբեն Ռուբինյանը Սատու Կոյվուի հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցերՌուբեն Ռուբինյանը Սատու Կոյվուի հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցեր
Քրեական ոստիկանության աշխատակիցները կանխել են քրեական հեղինակության մասնակցությամբ արյունալի պարզաբանումՔրեական ոստիկանության աշխատակիցները կանխել են քրեական հեղինակության մասնակցությամբ արյունալի պարզաբանում
«Ուժեղ Հայաստանը» ողջունում է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայերին«Ուժեղ Հայաստանը» ողջունում է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայերին
Իրանի նախագահն առաջարկել է ստեղծելԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել"ԱՊՀ+1" ձևաչափ
Հայաստանը նախատեսում է մինչև 2029 թվականը ամբողջությամբ բարեփոխել  երեխաների պաշտպանության համակարգըՀայաստանը նախատեսում է մինչև 2029 թվականը ամբողջությամբ բարեփոխել երեխաների պաշտպանության համակարգը
Դատախազությունը պահանջում է Դիլիջան վերադարձնել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի կողմից անօրինական կերպով ձեռք բերված մանկապարտեզըԴատախազությունը պահանջում է Դիլիջան վերադարձնել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի կողմից անօրինական կերպով ձեռք բերված մանկապարտեզը
Արթիկ համայնքը նախկինում բռնագրավված մանկապարտեզի շենքի համար կստանա 12.4 միլիոն դրամի չափով փոխհատուցումԱրթիկ համայնքը նախկինում բռնագրավված մանկապարտեզի շենքի համար կստանա 12.4 միլիոն դրամի չափով փոխհատուցում
Ազգային ժողովի նախագահը հաստատեց «եկեղեցու ճգնաժամը» հետաքննող քննչական հանձնաժողովի կազմըԱզգային ժողովի նախագահը հաստատեց «եկեղեցու ճգնաժամը» հետաքննող քննչական հանձնաժողովի կազմը
Պուտին. Որոշ ազգային սահմանափակումների վերացումը թույլ կտա ԱՊՀ-ին հասնել շատ ավելի մեծ հաջողություններիՊուտին. Որոշ ազգային սահմանափակումների վերացումը թույլ կտա ԱՊՀ-ին հասնել շատ ավելի մեծ հաջողությունների
Մանե Թանդիլյան. Ադրբեջանը չի պատրաստվում սահմանազատել սահմանը, հայկական կողմը պետք է դիմի իր միջազգային գործընկերներինՄանե Թանդիլյան. Ադրբեջանը չի պատրաստվում սահմանազատել սահմանը, հայկական կողմը պետք է դիմի իր միջազգային գործընկերներին
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Հայաստանի դատարանը մեղավոր է ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորը և զարմիկին նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու մեջՀայաստանի դատարանը մեղավոր է ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորը և զարմիկին նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու մեջ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ էՓաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Անկախ Պետությունների Համագործակցության Պետությունների Ղեկավարների Խորհրդի նեղ կազմով նիստն անցկացվում է Ավազա հանգստավայրումԱնկախ Պետությունների Համագործակցության Պետությունների Ղեկավարների Խորհրդի նեղ կազմով նիստն անցկացվում է Ավազա հանգստավայրում
Դատախազությունը քրեական գործ է հարուցել ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի դեմ դատարանԴատախազությունը քրեական գործ է հարուցել ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի դեմ դատարան
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Իտալիայից կաթոլիկ ուխտավորներինԱմենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Իտալիայից կաթոլիկ ուխտավորներին
Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները պատրաստվում են COP-17 ֆորումի անվտանգությունն ապահովելՆերքին գործերի նախարարության ստորաբաժանումները պատրաստվում են COP-17 ֆորումի անվտանգությունն ապահովել
Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց Ադրբեջանի վերաբերյալ, որում նաև հիշատակվում են Բաքվում պահվող հայերըԵվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց Ադրբեջանի վերաբերյալ, որում նաև հիշատակվում են Բաքվում պահվող հայերը
Ընդդիմադիր խորհրդարանի անդամը հայտարարել է, որ դատարանը սառեցրել է իր բանկային հաշիվներըԸնդդիմադիր խորհրդարանի անդամը հայտարարել է, որ դատարանը սառեցրել է իր բանկային հաշիվները
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետՀայաստանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ
Հայ-իրանական հարաբերությունները մոտ ապագայում կհասնեն նոր մակարդակիՀայ-իրանական հարաբերությունները մոտ ապագայում կհասնեն նոր մակարդակի
Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականը
ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել Թուրքմենստանում ԱՊՀ երկրների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի հայկական տաղավարիցՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել Թուրքմենստանում ԱՊՀ երկրների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի հայկական տաղավարից
Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում  արյունալի պարզաբանման մասնակիցըՎրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում  արյունալի պարզաբանման մասնակիցը
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի ուխտավորներինԱմենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի ուխտավորներին
ԵԽ պատվիրակությանը ներկայացվել են ԵԽ պատվիրակությանը ներկայացվել են "Դեղերի մասին" օրենքում առաջարկվող փոփոխությունները
Իտալիայի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններինԻտալիայի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
ԿԳՄՍ նախարարը և Իրանի սպորտի և երիտասարդության նախարարը փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրելԿԳՄՍ նախարարը և Իրանի սպորտի և երիտասարդության նախարարը փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարներն ու Կիպրոսի դեսպանը մտքեր են փոխանակել ներքաղաքական իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ
"Հայաստան" խմբակցության ներկայացուցիչներն ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են երկրի ներքաղաքական զարգացումները
100-ից ավելի ամերիկացի օրենսդիրներ Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին100-ից ավելի ամերիկացի օրենսդիրներ Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին
"Դիմակայուն Հայաստան" ծրագրի շրջանակում Մտադրությունների մասին հուշագիր է ստորագրվել ՀՀ ներքին գործերի նախարարության և Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության միջև
"Վերածնվող Արցախի" նախագահը նստացույց է իրականացնում Հայաստանի խորհրդարանի մոտ՝ պահանջելով արցախցի փախստականների խնդիրների լուծում
Հունաստանը նոր դեսպան ունի ՀայաստանումՀունաստանը նոր դեսպան ունի Հայաստանում
Փաշինյան. Հայաստանը շահագրգռված է Թուրքմենստանի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ և խորացմամբՓաշինյան. Հայաստանը շահագրգռված է Թուրքմենստանի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ և խորացմամբ
Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ
Դատախազությունը ցանկանում է բռնագանձել նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գույքըԴատախազությունը ցանկանում է բռնագանձել նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գույքը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարությունը հավանություն է տվել "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում փոփոխություններին, որով զորակոչային առավելագույն տարիքը հասցվում է 32-ի՝ քաղաքացիների որոշակի խմբի համար
"Հայաստանի Ֆրանսիական համալսարան" հիմնադրամի իրավական կարգավիճակը կթարմացվի
«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ղրղզստանի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի արձանագրության և քաղաքացիների կացության կարգի մասին նոր համաձայնագրի ստորագրման առաջարկությանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ղրղզստանի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի արձանագրության և քաղաքացիների կացության կարգի մասին նոր համաձայնագրի ստորագրման առաջարկությանը
"Ուժեղ Հայաստան". Հայաստանը պետք է լինի ոչ թե դիմակայության գործիք, այլ՝ հարթակ միջազգային գերտերությունների համագործակցության համար
Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր են քննարկել ԱԺ նախագահն ու Կիպրոսի դեսպանըՀայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր են քննարկել ԱԺ նախագահն ու Կիպրոսի դեսպանը
Հայաստանը կմիանա վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածին, որը վերաբերում է առողջության իրավունքի ապահովմանըՀայաստանը կմիանա վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածին, որը վերաբերում է առողջության իրավունքի ապահովմանը
"Ուժեղ Հայաստան". Մինչ Փաշինյանը թուլացնում է Հայաստանը ներսից, Ալիևը դա անում է դրսից
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրմանը
"Ուժեղ Հայաստան". ՀՀ իշխանությունները փորձում են Շաքիում ադրբեջանցի զինվորականի հանցագործությունը հավասարեցնել սովորական քրեական հանցագործության
Հայաստանում ստեղծվել է հանձնաժողով՝ Ռուսաստանի Իրկուտսկի մարզից երկիր ժանտախտի ներթափանցումը կանխելու համարՀայաստանում ստեղծվել է հանձնաժողով՝ Ռուսաստանի Իրկուտսկի մարզից երկիր ժանտախտի ներթափանցումը կանխելու համար
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ