Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2022 15:14
Ալինա Հովհաննիսյան

Փորձաագետը՝ ադրբեջանցի պսևդո-բնապահպանների ակցիայի մասին. հանքի պատասխանատու շահագործման մասին խոսում է մի երկիր, որը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության  նախաձեռնության (ԱՃԹՆ) պատմության մեջ առաջին երկիրն է եղել, ում կարգավիճակը 2017թ. կասեցվել է

Փորձաագետը՝ ադրբեջանցի պսևդո-բնապահպանների ակցիայի մասին. հանքի պատասխանատու շահագործման մասին խոսում է մի երկիր, որը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության  նախաձեռնության (ԱՃԹՆ) պատմության մեջ առաջին երկիրն է եղել, ում կարգավիճակը 2017թ. կասեցվել է

Արմինֆո. Ադրբեջանի բռնապետական ռեժիմը շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախի Հանրապետության 120,000 բնակչությանը՝ փակելով Ստեփանակերտը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։

Այս ամենն իրկանացվում է բնապահպանական կեղծ օրակարգով և կեղծ ակտիվիստներով, քանի որ պետության կամ որևէ ընկերության անունից նման քայլերը չեն կարող այդ կողմերին ազատել ահաբեկչական պատասխանատվությունից։ Նման կարծիք է հայտնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին փոխնախարար, հանքարդյունաբերության ոլորտի փորձագետ Լիլիա Շուշանյանը՝  «Ֆեյսբուքի» իր էջում։

 

«Ադրբեջանի կողմից այսօր շարունակվում է Արցախի հայաթափման քաղաքականությունը։ Դեռևս 2020 թվականին վերջինիս սանձազերծած արյունալի պատերազմական գործողությունների արդյունքում իրենց բնակավայրերից արդեն իսկ տեղահանվել են տասնյակ հազարավոր հայեր։ Այս անգամ Ալիևի ռեժիմը դա իրականացնում է այլ՝ շրջափակման, արտաքին աշխարհից Արցախը տոտալ կտրելու, հումանիտար աղետ ստեղծելու ճանապարհով։ Մասնավորապես, հայտարարելով, թե իբր մոնիտորինգ է սկսում Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում և ինքըստինքյան հանդիպելով Արցախի արգելքին, մի խումբ ադրբեջանցիների միջոցով, ովքեր իրենց անվանում են իբր անկախ բնապահպաններ, փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ լինի շտապօգնության մեքենաների, թե ցանկացած այլ տեղաշարժի համար։ Հիշեցնենք, որ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը։

Չնայած մամուլում այս օրերին խոսվում է հանքավայրի, առիթն էլ՝ բնապահպանական հորինված ռիսկի մասին, այս քայլով Ալիևն իրականում հետապնդում է առավել կարևոր ու իրավիճակը շրջող նպատակ՝ Արցախի Հանրապետության տարածքում լեգալացնել և լեգիտիմացնել Ադրբեջանի իշխանությունը։ Մասնավորապես, արցախյան որևէ մի ընկերության գործունեությունը Ադրբեջանի կարգավորումներով գնահատելու (բնականաբար՝ հաջորդիվ նաև պահանջներ ներկայացնելու) նախադեպը բավարար է վերոնշյալ նպատակի համար։ Խնդիրը կրկնակի հեշտանում է, երբ այդ մեկ տնտեսական գործունեությամբ այսօր ապահովվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի հիմնական մասն ու արցախահայության ինքնավար կենսագործունեության երաշխիքը։

 

Ֆիսկալ ռեսուրսի բացակայության, արտաքին աշխարհից կտրվելու վտանգի, մարդու հիմնարար իրավունքներից ամեն պահին զրկվելու ռիսկի պայմաններում հայաթափվող Արցախը նաև կատարյալ լուծում կլինի մոտ ապագայում (նույնիսկ հանրաքվեի միջոցով) ինքնորոշման իրավունքի քննարկման համատեքստում. չկան հայերի տնտեսական ռեսուրսներ՝ չկա նրանց գոյատևելու հնարավորություն, չկան բավական թվով հայեր՝ չկա մշակույթային ինքնավարության հարց, չկան հայեր՝ չկա ինքնորոշման հարց», - ընդգծել է փորձագետը։

 

Նա նշել է, որ էկոլոգիական խնդրի մտացածին լինելն, առաջին հերթին, հիմնավորվում է ոչ միայն Արցախի հանքի կողմից երբևէ էկոլոգիական խնդիր չառաջացնելով, այլև Արցախի իշխանությունների պատրաստակամությամբ անգամ այսօր հրավիրել բնապահպանական ռիսկերը գնահատող միջազգային փորձագիտական խումբ։ Ընդ որում, Հայաստանը անհամեմատ առաջ է բնապահպանական կարգավորումների և վարկանիշների առումով, իսկ Արցախի Հանրապետության օրենսդրությունն ու պրակտիկան գրեթե հայելային են Հայաստանի Հանրապետությունում գործողին։

 

«Հորինված պատրվակը ցայտուն երևում է նաև ադրբեջանական կողմի խոսույթում բերված իրարամերժ պատճառներից՝ ապօրինի շահագործու՞մ, թե՞ բնապահպանական ռիսկ։ Մի կողմից խոսվում է իբր թե օգտակար հանածոների ապօրինի օգտագործման մասին. մատչելի լեզվով՝ խնդիրն այն է, թե ով է օգտագործողը (Արցախ, թե ալիևաբրիտանական ընկերություն)։ Մյուս կողմից սակայն ճանապարհը փակում են իբր թե բնապահպանները՝ բնապահպանական ռիսկի համար», - գրել է Շուշանյանը։

 

Ընդ որում, փորձագետը նշել է, որ հանքի պատասխանատու շահագործման մասին, իբր, անկախ բնապահպանների անունից խոսում է մի երկիր, որը հանքարդյունաբերության ոլորտի միջազգային կազմակերպության՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության պատմության մեջ առաջին երկիրն է եղել, ում կարգավիճակը 2017թ. կասեցվել է, և դա արվել է հենց քաղաքացիական հասարակության ճնշումների, սահմանափակող օրենքների և ուղղիչ գործողություններ չկիրառելու հիմքով։ «Այդ նույն խնդիրները հետագայում ևս անփոփոխ են մնացել, ինչի մասին վկայում են նաև այլ մարմինների կողմից տրված գնահատականները, ինչպես օրինակ՝ ԱՄՆ ՄԶԳ/USAID Քաղհասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսում և' իրավական, և' ֆինանսական կենսունակությունը գնահատվել է խոչընդոտվող՝ 6.3 միավորներով (2021թ)։ Առնվազն զավեշտալի է, որ մի երկրում, որտեղ կան բազմաթիվ քաղբանտարկյալներ և խոչընդոտվում է քաղաքացիական հասարակության որևէ ազատ գործունեություն, կարող են հանքային ոլորտում «անկախ բնապահպանները» կենտրոնական դերակատարում ունենալ տվյալ երկրի սահմանային և աշխարհաքաղաքական հարցերում։

 

Հակառակ Ադրբեջանի պատկերին, նույն EITI անդամակցության շրջանակներում Հայաստանը դարձել է այն 9 երկրներից մեկը, ում ամենաբարձր գնահատականն է շնորհվել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտը ոչ միայն լիովին իրականացնելու, այլև պահանջները գերազանցելու համար։ Բացի այդ, Հայաստանը ստացել է EITI նախագահության հատուկ մրցանակ։ Open Ownership նախաձեռնության կողմից ոլորտում իրականացված իրական սեփականատերերի հայտարարագրման բարեփոխումը օրինակ է բերվել այլ երկրներին օգտակար լինելու տեսանկյունից, իսկ վերջերս Լատվիայի հետ միասին դարձել են առաջին երկրները, որոնք Beneficial Ownership Data Standard-ին համահունչ են հրապարակում իրենց տվյալները։

 

Եթե վերացարկվենք քաղաքացիական հասարակության ազատության ցուցանիշներից, ապա բնապահպանական հարցերի հոգածության մասով Ադրբեջանի ցուցանիշները նույնպես վկայում են բնապահպանական կեղծ օրակարգի մասին։ Environmental Performance Index-ով Ադրբեջանը զբաղեցնում է հեռավոր 104-րդ դիրքը (Հայաստանը՝ 56-րդ)», - գրել է փորձագետը։

 

Նա նշել է, որ Արցախում հումանիտար աղետն էլ ավելի է սրվում այսօր եղանակային ցուրտ պայմաններում Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարումը դադարեցնելու պայմաններում։ «Ընդ որում, միջազգային լսարանի համար հատուկ պարզաբանենք, որ գազամատակարարումը ոչ թե ապահովվել է Ադրբեջանի կողմից, քանի որ Արցախի Հանրապետությունը երբեք որևէ սոցիալ-տնտեսական առնչություն չի ունեցել այդ երկրի հետ, այլ պարզապես Հայաստան–Արցախ գազատարն է այժմ անցնում Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքով։ Անընդունելի է, բայց ոչ զարմանալի, որ ցեղասպան այս շրջափակումն ու հումանիտար աղետը տեղի են ունենում 21-րդ դարում, մի երկրի կողմից, ում նախագահի ռեժիմը տասնամյակներով հայտնի է եղել կոռուպցիոն կայսրությամբ, այն էլ՝ նավթի ու գազի ոլորտում, լռեցրել քաղաքացիական հասարակությանն ու խեղդել ցանկացած քաղաքական այլախոհություն։ Զարմանալի չէ, քանի որ այսօր մարդու հիմնարար իրավունքների առաջամարտիկ Եվրամիությունը, որպես ռուսական՝ «ոչ ժողովրդավարական և ոչ հուսալի» գազին այլընտրանք, ամիսներ առաջ առանց բարեփոխումների որևէ նախապայմանի ու պահանջի երկկողմ համաձայնագիր է կնքում Ալիևի ռեժիմի հետ ՝ հռչակելով նրան «հուսալի» մատակարար։ Ի՞նչ սպասել մի բռնապետից հարևան փոքր, բայց ժողովրդավարական պետության բնակչության հանդեպ, ում ձեռքերը նավթի խողովակներն արձակել են նույնիսկ իր սեփական ժողովրդի դեմ։ Այս ահաբեկչական շրջափակմամբ Ադրբեջանը բացահայտ հայտարարեց, որ վերջինս երբևէ չի կարող երաշխավորել որևէ անվտանգություն արցխահայության համար», - ընդգծել է Շուշանյանը։

 

«Շրջափակումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2022թ. հուլիսի 5-ին ալիևյան ռեժիմը Անգլիայում ցուցակված Anglo Asian Mining ընկերության հետ արտադրանքի բաժանման պայմանագրերում կատարված փոփոխություններով Կաշենի հանքավայրը նույնպես «տրամադրեց» ընկերությանը։ Հիշեցնենք, որ դեռևս 90-ական թվականներին Ադրբեջանը քաղաքական այս քայլը կիրառել էր նույն այս ընկերության հետ՝ Արցախի մյուս հանքերը թղթաբանությամբ «տրամադրելով» վերջինիս։

Բռնապետական ռեժիմի կողմից նման քայլերի նպատակը առավել քան պարզ է, սակայն տարակուսելի է, թե ինչպես է Մեծ Բրիտանիան թույլ տալիս, որ մարդու իրավունքների խախտման առումով զգայուն և դեռևս պատերազմող կողմերի վիճելի տարածքում նման գործարքների կողմ հանդիսանա Անգլիայում ցուցակված ընկերությունը և ինչպես է այդ ընկերությանը ինտենսիվ աջակցում Ադրբեջանում Բրիտանական դեսպանատունը։ Սա այն պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չկա որևէ հաշտության պայմանագիր, հստակ չէ Արցախի Հանրապետության կարգավիճակը, իսկ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողություններ ՀՀ-ի և Արցախի դեմ։ Ինչպես Freedom of Information-ի կողմից բացահայտված նամակագրությունից է պարզվում, դեսպան Ջեյմս Շարփը 2020թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և հաջորդիվ ինտենսիվ նամակագրության և հանդիպումների մեջ է եղել ընկերության հետ, իսկ նամակները հաճախ վերնագրվել են “Anglo Asian and the land of opportunity (հնարավորությունների հող)”։ Պատահական չէ, որ ճանապարհը շրջափակողներն այսօր չեն ներկայանանում ընկերության անունից, այլապես ի դեմ բրիտանական դեսպանի՝ պետական նման բարձր մակարդակի պաշտոնյայի ուղղակի ցուցաբերած աջակցությամբ Բրիտանական կառավարությունը անուղղակիորեն կառնչվի շրջափակում իրականացնողներին։

 

Նշենք, որ չնայած ընկերությունը հաճախ մամուլում ներկայացվում է որպես Լոնդոնյան բորսայում ցուցակված, իրականում այն գրանցված է Լոնդոնյան արժեթղթերի շուկայի ենթաշուկայում՝ Alternative Investment Market (AIM), որն առանձնանում է Լոնդոնյան բորսայի համեմատ ավելի ճկուն կամ թույլ կարգավորումներով, հաճախ քննադատվում է որպես «վայրի արևելք», որտեղ կասկածելի էթիկայով ընկերություններն են գումարների ներգրավման համար գրանցվում։ Առանձին հոդվածի նյութ կարող է լինել նաև ընկերությունում ներգրավված անձանց կասկածելի հեղինակությունն ու կապերը ալիևյան ընտանիքի հետ», - գրել է փորձագետը։

 

Շուշանյանը նաեւ ընդգծել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ են անցել 40-ից ավել հանքավայրեր։ «Ընդ որում, ուսումնասիրություններիս համաձայն, դրանցից մոտ 8-ը գտնվում են Հադրութի, իսկ մեկը՝ Մարտակերտի շրջանում, որոնք ժամանակին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի շրջաններն էին։ Այս բոլոր հանքերի կորուստը հենց հայկական կողմի անունից պետք է ներկայացվեն որպես պատճառված գույքային վնաս։

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության անունից ՄԻԵԴ ներկայացված հայցում արդեն իսկ դրված է սույն տրամաբանությունը։ Անհրաժեշտ է այս ուղղությամբ ՀՀ կառավարության հետևողական քայլերն առավել ակտիվ շարունակել», - ամփոփել է փորձագետը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Սաքսոնիա-Անհալթի ընտրություններում վստահ հաղթեց ԱԳՀ-նՍաքսոնիա-Անհալթի ընտրություններում վստահ հաղթեց ԱԳՀ-ն
Հայաստանի վարչապետը հրաժեշտ է տվել Հունաստանի դեսպանինՀայաստանի վարչապետը հրաժեշտ է տվել Հունաստանի դեսպանին
Արագածոտնի թեմ․ Հովհաննավանքի տարածքի օգտագործումը՝ որպես խնջույքի կազմակերպման վայր, սրբապղծություն էԱրագածոտնի թեմ․ Հովհաննավանքի տարածքի օգտագործումը՝ որպես խնջույքի կազմակերպման վայր, սրբապղծություն է
Հայաստանի ԶՈՒ կազմավորման ակունքներում կանգնած գեներալը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունիցՀայաստանի ԶՈՒ կազմավորման ակունքներում կանգնած գեներալը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից
Հայտնի է Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպանի անունըՀայտնի է Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպանի անունը
Վարդևանյանը Շվեյցարիայի դեսպանին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և խոսել անվտանգության հարցերի մասինՎարդևանյանը Շվեյցարիայի դեսպանին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և խոսել անվտանգության հարցերի մասին
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Սեպտեմբերի 12-13-ը Հայաստանում կանցկացվեն Եվրոպական ժառանգության օրերՍեպտեմբերի 12-13-ը Հայաստանում կանցկացվեն Եվրոպական ժառանգության օրեր
Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Հովհաննավանքում խնջույքի անցկացումըՄայր աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Հովհաննավանքում խնջույքի անցկացումը
Քաղաքապետը նշել է տրանսպորտի ոլորտի հիմնական խնդիրներըՔաղաքապետը նշել է տրանսպորտի ոլորտի հիմնական խնդիրները
Գերագույն դատարանի շենքի դիմաց տեղի է ունեցել Մայր Հայաստանի ձերբակալված ներկայացուցիչների աջակցության հանրահավաք։Գերագույն դատարանի շենքի դիմաց տեղի է ունեցել Մայր Հայաստանի ձերբակալված ներկայացուցիչների աջակցության հանրահավաք։
Ազգային ժողովի փոխնախագահ. Երևանը բարձր է գնահատում Շվեյցարիայի հանձնառությունն ու փորձը խորհրդարանական կառավարման գործումԱզգային ժողովի փոխնախագահ. Երևանը բարձր է գնահատում Շվեյցարիայի հանձնառությունն ու փորձը խորհրդարանական կառավարման գործում
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Արցախի մշակույթի օմբուդսմեն. Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիում գտնվող հին հայ-ռուսական գերեզմանատունըԱրցախի մշակույթի օմբուդսմեն. Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիում գտնվող հին հայ-ռուսական գերեզմանատունը
Քաղաքապետարանը COP17-ի շրջանակներում կներկայացնի «Քաղաքային կենսաբազմազանության գոտին»Քաղաքապետարանը COP17-ի շրջանակներում կներկայացնի «Քաղաքային կենսաբազմազանության գոտին»
Հայաստանը կգտնվի անտիցիկլոնի ազդեցության տակ. հայտնել է օդերևութաբանը։Հայաստանը կգտնվի անտիցիկլոնի ազդեցության տակ. հայտնել է օդերևութաբանը։
Սիսիան քաղաքի Մայիսի 28-ի այգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվել է համայնքի սեփականությանըՍիսիան քաղաքի Մայիսի 28-ի այգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվել է համայնքի սեփականությանը
Բյուրեղավանում E. coli-ի հերթական բռնկումից հետո, Առողջապահության ազգային կենտրոնը կոչ է արել գյուղացիներին ժամանակավորապես դադարեցնել ծորակի ջուր օգտագործելըԲյուրեղավանում E. coli-ի հերթական բռնկումից հետո, Առողջապահության ազգային կենտրոնը կոչ է արել գյուղացիներին ժամանակավորապես դադարեցնել ծորակի ջուր օգտագործելը
Հայաստանի արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով գտնվում է ԼատվիայումՀայաստանի արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով գտնվում է Լատվիայում
Կրեմլ. Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ շուտովԿրեմլ. Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ շուտով
Արսեն Թորոսյան․ Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս ամրապնդել բարեկամական հարաբերություններն Ուկրաինայի հետԱրսեն Թորոսյան․ Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս ամրապնդել բարեկամական հարաբերություններն Ուկրաինայի հետ
Մեր երկրին էլի է հեղափոխություն  պետք․ ՓաշինյանՄեր երկրին էլի է հեղափոխություն  պետք․ Փաշինյան
Պաշտոնյա․ ԿԽՄԿ-ի աջակցությամբ հաջողվել է իրականացնել Կապանի սահմանամերձ գյուղերից բնակչության արտահոսքը կանխելու ծրագրերՊաշտոնյա․ ԿԽՄԿ-ի աջակցությամբ հաջողվել է իրականացնել Կապանի սահմանամերձ գյուղերից բնակչության արտահոսքը կանխելու ծրագրեր
Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ քաղաքային երկաթուղային տրանսպորտի ոլորտումՀայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ քաղաքային երկաթուղային տրանսպորտի ոլորտում
Ռուս Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչն անընդունելի է համարել աշխարհիկ իշխանությունների միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքինՌուս Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչն անընդունելի է համարել աշխարհիկ իշխանությունների միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքին
Semafor․ Հայաստանն ընդգծում է իր հավատարմությունը TRIPP նախագծին՝ միաժամանակ ձգտելով պահպանել կապերը Ռուսաստանի եւ Իրանի հետSemafor․ Հայաստանն ընդգծում է իր հավատարմությունը TRIPP նախագծին՝ միաժամանակ ձգտելով պահպանել կապերը Ռուսաստանի եւ Իրանի հետ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. ՔԿՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. ՔԿ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է
Դատարանը երկու ամսով երկարաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետըԴատարանը երկու ամսով երկարաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը
Քաղաքագետը տարբեր հարցերի նկատմամբ Հայաստանի իշխանության և ընդդիմության դիրքորոշումների օրինակով պատմել է հայկական քաղաքականության մեջ չկայացած սինթեզի մասինՔաղաքագետը տարբեր հարցերի նկատմամբ Հայաստանի իշխանության և ընդդիմության դիրքորոշումների օրինակով պատմել է հայկական քաղաքականության մեջ չկայացած սինթեզի մասին
IDBank-ը զգուշացնում է Telegram-ում գումարի շորթման նոր սխեմայի մասինIDBank-ը զգուշացնում է Telegram-ում գումարի շորթման նոր սխեմայի մասին
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ
2008թ. մարտի 1-ի իրադարձությունների գործով Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ2008թ. մարտի 1-ի իրադարձությունների գործով Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ
Գագիկ Խաչատրյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ՝ հրատապ միջոցներ կիրառելու մասին միջնորդությամբԳագիկ Խաչատրյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ՝ հրատապ միջոցներ կիրառելու մասին միջնորդությամբ
Դասական երաժշտության նոր դարաշրջան. Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 101-րդ համերգաշրջանը բացում է համաշխարհային պրեմիերայովԴասական երաժշտության նոր դարաշրջան. Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 101-րդ համերգաշրջանը բացում է համաշխարհային պրեմիերայով
Անանյան. Փաշինյանը հին կախվածություններն ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը և երկիրը դնում մրցակցող արտաքին ուժերի շահերի բախման կիզակետումԱնանյան. Փաշինյանը հին կախվածություններն ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը և երկիրը դնում մրցակցող արտաքին ուժերի շահերի բախման կիզակետում
Հայաստանում ջրային տնտեսության համակարգի բարեփոխման ճանապարհային քարտեզ մշակելու անհրաժեշտություն կա․ ՓաշինյանՀայաստանում ջրային տնտեսության համակարգի բարեփոխման ճանապարհային քարտեզ մշակելու անհրաժեշտություն կա․ Փաշինյան
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերը կմեկնարկեն հոկտեմբերի 7-ինՎրաստանում Հայաստանի մշակույթի օրերը կմեկնարկեն հոկտեմբերի 7-ին
Սիրանուշ Սահակյան. հայկական կողմը մինչ օրս պատրաստակամություն չի հայտնել աջակցելու կանանց մարդասիրական առաքելության Բաքու այցի կազմակերպմանըՍիրանուշ Սահակյան. հայկական կողմը մինչ օրս պատրաստակամություն չի հայտնել աջակցելու կանանց մարդասիրական առաքելության Բաքու այցի կազմակերպմանը
Հայաստանը և Կատարը նշում են միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը և փոխադարձ այցելությունների կարևորությունըՀայաստանը և Կատարը նշում են միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը և փոխադարձ այցելությունների կարևորությունը
ԵՄ-ն առաջարկեց սկսել բանակցություններ Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ԵՄԽ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի շուրջԵՄ-ն առաջարկեց սկսել բանակցություններ Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ԵՄԽ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի շուրջ
Իրավապաշտպան. Հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը քննարկվում է իրավական հարկադրանքի շրջանակներում՝ քաղաքական ասպարեզում արդյունքների բացակայության պատճառովԻրավապաշտպան. Հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը քննարկվում է իրավական հարկադրանքի շրջանակներում՝ քաղաքական ասպարեզում արդյունքների բացակայության պատճառով
Չելյաբինսկի մարզի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսեց իր շրջագայությունը Հայաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը կայացած երաժշտական երեկոյովՉելյաբինսկի մարզի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսեց իր շրջագայությունը Հայաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը կայացած երաժշտական երեկոյով
Հարավային Կովկասն այսօր ավելի անվտանգ և կայուն է, քանի որ Թրամփը, Ալիևը և Փաշինյանը նախընտրեցին արդյունքները՝ հռետորաբանության փոխարեն. ՎիտկոֆՀարավային Կովկասն այսօր ավելի անվտանգ և կայուն է, քանի որ Թրամփը, Ալիևը և Փաշինյանը նախընտրեցին արդյունքները՝ հռետորաբանության փոխարեն. Վիտկոֆ
Հայաստանի դատախազությունը պահանջում է պետության օգտին բռնագանձել Երևանի նախկին փոխքաղաքապետին պատկանող 20 անշարժ և շարժական գույքՀայաստանի դատախազությունը պահանջում է պետության օգտին բռնագանձել Երևանի նախկին փոխքաղաքապետին պատկանող 20 անշարժ և շարժական գույք
Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտները կկարողանան ստանալ ուսման ժամկետի հետաձգում և ազատում զինվորական ծառայությունից, հայտնում է  ՀՀ  կրթության, գիտության և մշակույթի նախարարությունըԱշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտները կկարողանան ստանալ ուսման ժամկետի հետաձգում և ազատում զինվորական ծառայությունից, հայտնում է ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը
« Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հաղթեց բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ դատական գործը« Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հաղթեց բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ դատական գործը
Տիգրան Աբրահամյան. 102-րդ ռուսական ռազմաբազայի Գյումրիից դուրսբերումից հետո սահմանապահ զորքերի դուրսբերումը ժամանակի հարց կլինիՏիգրան Աբրահամյան. 102-րդ ռուսական ռազմաբազայի Գյումրիից դուրսբերումից հետո սահմանապահ զորքերի դուրսբերումը ժամանակի հարց կլինի
ՀՀ նախագահ. Արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքի նկատմամբ Հայաստանի հայեցակարգային մոտեցումը խաղաղ համակեցությունն էՀՀ նախագահ. Արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքի նկատմամբ Հայաստանի հայեցակարգային մոտեցումը խաղաղ համակեցությունն է
Ներքին գործերի նախարարության ղեկավար. փրկարարը միշտ քաղաքացու կողքին է ցանկացած իրավիճակում, վայելելով հանրային բարձր վստահություն։Ներքին գործերի նախարարության ղեկավար. փրկարարը միշտ քաղաքացու կողքին է ցանկացած իրավիճակում, վայելելով հանրային բարձր վստահություն։
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը կարծում է, որ «Թրամփի երթուղի» նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքներ տեղակայել Հայաստանի և Իրանի սահմանինՌուսաստանի Անվտանգության խորհուրդը կարծում է, որ «Թրամփի երթուղի» նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքներ տեղակայել Հայաստանի և Իրանի սահմանին
Սիսիանի Մայիսի 28-ի այգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի սեփականությանըՍիսիանի Մայիսի 28-ի այգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի սեփականությանը
Հայաստանում քաղաքացիների մի խումբ միս է վաճառել կեղծ փաստաթղթեր օգտագործելովՀայաստանում քաղաքացիների մի խումբ միս է վաճառել կեղծ փաստաթղթեր օգտագործելով
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդ. Հայաստանի դուրս գալը Եվրասիական տնտեսական միությունից էական հետևանքներ չի առաջացնիՌուսաստանի Անվտանգության խորհուրդ. Հայաստանի դուրս գալը Եվրասիական տնտեսական միությունից էական հետևանքներ չի առաջացնի
Հայաստանի դեսպանը և Սպիտակ տան պաշտոնյան քննարկեցին հավատքի դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործումՀայաստանի դեսպանը և Սպիտակ տան պաշտոնյան քննարկեցին հավատքի դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբանԳագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Հայաստանի ԱԽ քարտուղարը մի շարք հանդիպումներ է անցկացրելՀայաստանի ԱԽ քարտուղարը մի շարք հանդիպումներ է անցկացրել
Փոխվել է Վահագն Չախալյանի նկատմամբ խափանման միջոցը. տնային կալանքի փոխարեն նշանակվել է վարչական հսկողությունՓոխվել է Վահագն Չախալյանի նկատմամբ խափանման միջոցը. տնային կալանքի փոխարեն նշանակվել է վարչական հսկողություն
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը