Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2014 13:12
Ստեփանակերտի շահերի և կարծիքների համընկնումը Երևանի հետ պարտադիր չէ, և մի շարք դեպքերում դրանք կատարյալ հակադիր բնույթ են կրում, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը`մեկնաբանելով ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վերջին հայտարարությունը: >>> |
Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2014 12:52
Մինսկի գործընթացը երբեք չի ընկալվել որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործիք; ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի առաջին նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը, մեկբանանելով ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հարցազրույցը, որում նա հայտարարել էր, որ Մադրիդյան սկզբունքները Ստեփանակերտի համար անընդունելի են: >>> |
Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2014 12:23
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի, Ագարակ և Կապան քաղաքային համայնքների և ՀՀ ԲՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ, այցելել է մարզի հանքարդյունաբերող ընկերությունների` Զանգեզուրի ՊՄԿ ՓԲԸ-ին, Դանդի Փրիշս Մեթալս Կապան ՓԲԸ-ին, ինչպես նաև Ագարակի ՊՄԿ ՓԲԸ-ին պատկանող պոչամբարներ: >>> |
ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 80 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի խորքային հոր է լուծարվել
Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2014 12:20
Հուլիսի 29-ին ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 80 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի խորքային հորի լուծարման աշխատանքներ են սկսվել, ինչի արդյունքում հնարավոր կլինի տարեկան խնայել ավելի քան 2.5մլն խ/մ ջուր: >>> |
Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2014 12:19
Առցանց ամրագրման Oktogo.ru ծառայությունը որոշել է ռուս զբոսաշրջիկների շրջանում ամառային հանգստի համար ամենամեծ ժողովրդականություն վայելող առողջարանային ուղղությունները ԱՊՀ երկրներում: >>> |
Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2014 12:18
Հայաստանը միացել է մարդկանց առևտրի դեմ պայքարի Համաշխարհային օրվան, որը նշվում է հուլիսի 30-ին: Այդ օրը հռչակլվել է ՄԱԿ-ի կողմից` Բելառուսի Հանրապետության նախաձեռնությամբ: >>> |
Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2014 12:13
ՙՄի շարք ռուսաստանյան բանկերի, այդ թվում նաև ՎՏԲ Բանկ ԲԲԸ հանդեպ ԱՄՆ կողմից կիրառված պատժամիջոցների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն աշխատում է սովորական ռեժիմով` տրամադրելով վարկային և ավանդային գործառնությունների ողջ տեսականին, ներառյալ նաև դրամական միջոցների փոխանցման գործարքները և բանկային քարտերի օգտագործումը՚,- ասվում է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ պաշտոնական հաղորդագրության մեջ: >>> |
Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2014 11:22
Բաքվի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին հարկադրաբար տարել են Գլխավոր դատախազության քննչական վարչություն: Ինչպես հաղորդել է «Թուրանը», վկայակոչելով Յունուս ամուսինների ներկայացուցիչ Յուսիֆ Աղաևին, քննիչ Իբրահիմ Լեմբերանսկին մերժել է իր մասնակցությունը քննությանը, դա հիմնավորելով այն բանով, որ «դրա իրավունքն ունի միայն փաստաբանը»: >>> |
Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2014 11:06
ԼՂՀ վարչապետի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող բանակցողներին ուղղված հատուկ ուղերձ չէր ներառում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել կառավարող ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վերջին հայտարարությունը: Նա առցանց մամուլի ասուլիսում առաջին անգամ պաշտոնապես հայտարարել էր, որ եթե նույնիսկ Լեռնային Ղարաբաղը վերստն դառնա բանակցությունների մասնակից, մադրիդյան սկզբունքները Ստեփանակերտի համար անընդունելի կլինեն: Մեկնաբանելով Ադրբեջանին յոթ շրջանների հանձնման հնարավորությունը` ԼՂՀ վարչապետը հայտարարել էր, որ ազատագրված տարածքները` դա Արցախն է, և այլ տեսակետ լինել չի կարող: >>> |
Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2014 11:05
ԿԽՄԿ ներկայացուցիչները հուլիսի 26-ին հանդիպել են հայկական կողմում ձերբակալված ադրբեջանցիների հետ, նրանցից նամակներ ստացել հարազատներին փոխանցելու համար, և քննարկում են երրորդ ադրբեջանցու դիակը նրա ընտանիքին հանձնելու հարցը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն ԱՊԱ հրապարակած հարցազրույցում: >>> |
Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2014 10:21
Մոսկվայի «Մոտրոսսկայա տիշինա» մեկուսարանում գտնվող գործարար Լևոն Հայրապետյանն այսօր առավոտյան կորցրել է գիտակցությունը, և նրան կարողացել են ուշքի բերել անուշադրի սպիրտի օգնությամբ, հաղորդում է Artsakh Today լրատվական կենտրոնը: >>> |
Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2014 10:19
Չնայած այն հանգամանքին, որ կրոնի ազատությունը պաշտպանված է Հայաստանի Սահմանադրությամբ, այդուհանդերձ, որոշ օրենքներ այն սահմանափակում են, ասվում է կրոնի ազատության վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում: >>> |
Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2014 10:18
Հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է ունենալ ինքնիշխան պետություն, որի առաջին նախապայմանը յուրային` ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման համակարգի, առկայությունն է, ասվում է ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված «Նախախորհրդարանի» հայտարարությունում: >>> |
Երեթշաբթի, 29 Հուլիսի 2014 14:51
Ավանդաբար օգոստոսին Հայաստանում բացվում է որսի շրջանը: Մինչդեռ էկոլոգները չեն դադարում ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ պատշաճ վերահսկողության բացակայությունը, ինչպես նաև որսորդների անգիտությունը կարող են սպառնալ Կրամիր գրքում գրանցված թռչնատեսակներին: >>> |
Երեթշաբթի, 29 Հուլիսի 2014 14:50
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2014 թվականի հուլիսի 29-ին կայացած նիստում քննարկվել է ՙԱրմենՏել՚ փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող սակագնային կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության որոշ ծառայությունների սակագների վերանայման մասին հարցը։ >>> |
Երեթշաբթի, 29 Հուլիսի 2014 14:50
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2014թ. երկրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի բանկերի շրջանում վարկային ներդրումների ծավալով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, տարվա սկզբի համեմատ այդ ցուցանիշն աճել է 1.4%` կազմելով 230 մլրդ դրամ:Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալի 12.4% բաժին է ընկնում ՎՏԲ-Հայաստան Բանկին: Բանկը շարունակում է ակտիվ ֆինանսավորել շինարարության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի ոլորտները, զարգացնել ապառիկ վարկավորումը, հիպոտեկային վարկավորումն ու ավտովարկավորումը: |
Երեթշաբթի, 29 Հուլիսի 2014 14:48
Լեռնային Ղարաբաղն առաջին անգամ պաշտոնապես հայտարարում է, որ անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները: >>> |
Երեթշաբթի, 29 Հուլիսի 2014 14:39
Մոսկվայում կալանավորված գործարար Լև ոն Հայրապետյանի առողջական վիճակն այսօր առավոտյան կտրուկ վատաց ել է, հաղորդում է նրա եղբայրը` Վլադիմիր Հայրապետյանը: >>> |
Երեթշաբթի, 29 Հուլիսի 2014 09:50
Համաշխարհային ճանաչում ունեցող EY (նախկինում` Ernst & Young) աուդիտորակայն ընկերության ավելի քան 30 հայազգի աշխատակցներ վերջերս այցելել էին Հայաստան` հիանալու բնության գեղեցկությամբ, հարստագույն մշակութային ժառանգությամբ և, մեկ խոսքով` հաղորդակցվելու պատմական հայրենիքին: Նրանց թվում կային նաև այնպիսիք, ովքեր առաջին անգամ էին այցելում նախնիների հայրենիք, ովքեր, անկասկած, իրենց նույնականացնում են իրենց ազգի հետ, սակայն, ցավոք սրտի, ոչ մի անգամ չէին տեսել երկկատար Արարտը` Երևանի Կասկադի բարձունքից: Հենց այստեղ, ինչպես ձեռքի ափին, փռված է Երևանը` համայն հայության կենտրոնը: «Դեպի Արարատ վերադարձի» գաղափարը, եթե կարելի է այդպես անվանել, որքան էլ տարօրինակ թվա, ծնվել է EY թոփ-մենեջերների գլխում, որոնցից շատերը, ի դեպ, հայկական արմատներ չունեն: Այժմ արդեն նախկին կառավարիչ և ԱՊՀ գործընկեր Կառլ Յոհանսոնը, մի մարդ, ով Հայաստանի մեծ բարեկամն է, և անփոխարիների աջակցություն է տրամադրել Երևանում EY գրասենյակի ստեղծմանը, ինչպես նաև Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր արևելքում ընկերության հաճախորդների հետ աշխատանքի գծով գործընկեր Ջեյ Նիբեն, գործնական քննարկումների հերթական փուլից հետո սկսեցին խոսել հայերի մասին, ընդհանրապես, և մասնավորապես` նրանց մասին, ովքեր աշխատում են ընկերության ներկայացուցչություններում ողջ աշխարհում: >>> |
Երեթշաբթի, 29 Հուլիսի 2014 09:49
Օլիգարխներն ամբողջովին իրենց ձեռքն են վերցրել Հայաստանի տնտեսությունը, և եթե իրավիճակը չփոխվի՝ «սա մահ է տնտեսության համար»: «Ազատության» հետ զրուցում նման կտրուկ գնահատական է տվել հայտնի գործարար Վահագն Հովնանյանը, որ արդեն տասը տարուց ավելի Հայաստանում գործարարությամբ է զբաղվում: >>> |