Arminfo.info


703
Բոսնիա և Հերցեգովինան կարևորում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ու աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2017, 12:00

Արմինֆո.Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին:

Էնդրյու Շեֆերը պաշտոնապես նշանակվել է ԱՄՆ կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017, 20:45

Արմինֆո.ԱՄՆ պաշտոնապես Էնդրյու Շեֆերին նշանակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական համանախագահ:

Սոչիում Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ Արցախ խաղաղապահներ մտցնելու հարց չի քննարկվել
 Երեթշաբթի, 29 Օգոստոսի 2017, 01:03

Արմինֆո. Սոչիում Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ Արցախ խաղաղապահներ մտցնելու հարցը չի քննարկվել, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Ծաղկաձորում պատասխանելով «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հարցին:

Միլս. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հրապարակած սկզբունքները Հայաստանի կառավարությունը հիմք է ընդունել ղարաբաղյան բանակցությունների համար
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017, 11:26

Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակածը Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների կողմից վերահաստատված սկզբունքներն են, որոնք Հայաստանի կառավարությունը հիմք է ընդունել ղարաբաղյան բանակցությունների համար: Այս մասին «Ազատությանըե տված հարցազրույցում ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը:

Մամեդյարովը կրկին խոսել է սուբստանտիվ բանակցությունների մասին
 Ուրբաթ, 25 Օգոստոսի 2017, 16:28

Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 կետերի վերաբերյալ  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության առնչությամբ իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի արձագանքին:

ԼՂՀ արտգործնախարար. Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը բազմիցս հրապարակված մադրիդյան սկզբունքների վերաձևակերպումն են
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017, 20:10

Արմինֆո.ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը նորություն չեն պարունակում եւ հանդիսանում են բազմիցս հրապարակված մադրիդյան սկզբունքների բառափոխում։ Այդ մասին Արցախի հանրային հեռուստատեսության եթերից հայտարարել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ մեկնաբանելով Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարրերը։

Փորձագետ. Ամերիկացի միջնորդի հայտարարությունը վկայում է, որ Վաշինգտոնը ցանկանում է առաջատար դեր զբաղեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017, 16:28

Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վեց կետերի հրապարակումը, հնարավոր է, վկայում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջատար միջնորդի Ռուսաստանի դերակատարությունն իր ձեռքը վերցնելու ԱՄՆ ձգտման մասին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:

Բաբայանը՝ Հոգլանդի հայտարարության մասին. ԱՄՆ-ը Արցախն Ադրբեջանի կազմում չի տեսնում
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017, 14:46

Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական կետերի վերաբերյալ վերջնագիր չէ, գտնում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Շարմազանով. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հոգլանդի հայտարարությունը Սարգսյան-Պուտին հանդիպման հետ կապված չէ
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017, 14:08

Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի հեռացող համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական կետերի հրապարակումը Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի նախօրեին կայացած հանդիպման հետ կապված չէ և ռուս-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամով պայմանավորված չէ: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նալբանդյանը գտնում է, որ Հոգլանդը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ նոր բան չի ասել
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017, 13:55

Արմինֆո. ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ նոր բան չի ասել:

Երևան. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հրապարակած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կետերում որևէ նոր կամ հրատապ բան չկա
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017, 12:50

Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կետերում որևէ նոր կամ հրատապ բան չկա: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել Էնդրյու Շեֆերը
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017, 12:44

Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ից նոր համանախագահ է նշանակվել Էնդրյու Շեֆերը: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017, 08:07

Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Հոգլանդ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին տեղեկատվություն չկա
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017, 11:30

Արմինֆո.ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին տեղեկատվություն չկա: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

Շավարշ Քոչարյան. Տվյալ փուլում միջնորդների նպատակն է թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում
 Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2017, 15:00

Արմինֆո. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր նպատակ ունեն ոչ այնքան հասնել համաձայնության ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, որքան  թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում շփման գծում: Այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` օգոստոսի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Նրա ասելով, միջնորդները տվյալ փուլում շատ լավ հասկանում են, որ բանակցային գործընթացում առաջընթացի մասին անհնար է խոսել այնքան ժամանակ, քանի դեռ  ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ Բաքվի քաղաքականությունը չի փոխվել: Ինչպես կարծում է փոխարտգործնախարարը, Ադրբեջանը երբեք չի հրաժարվել հակամարտության ռազմական լուծումից և շանտաժի քաղաքականությունից: «Շփման գծում այսօրվա հարաբերական անդորրը չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք զգոնությունը, քանի որ Ադրբեջանը հակված չէ հիմնախնդրի խաղաղ կարգավորման», - հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Սերժ Սարգսյանը և Հասան Ռոուհանին Թեհրանում քննարկել են հայ-իրանական օրակարգի հրատապ հարցերը
 Երկուշաբթի, 7 Օգոստոսի 2017, 12:09

Արմինֆո.Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նախագահ Ռոհանիի հետ:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանդիպման սկզբում Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու և երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, ընդգծելով, որ Իրանը բարձր է գնահատում իր լավ հարևան Հայաստանի նախագահի ներկայությունը արարողությանը: Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահի այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը` հաշվի առնելով նաև հայ-իրանական պատմամշակութային ընդհանրությունները:

Նշելով, որ ընթացիկ տարին նշանակալից է թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների առումով. Հայաստանը բարեփոխված Սահմանադրության համաձայն անցկացրեց խորհրդարանական ընտրություններ, իսկ Իրանի ժողովուրդն ընտրեց գործադիր իշխանության ղեկավար, տարին նշանավորվեց նաև Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության բազմադարյա պատմություն ունեցող կապերի նորագույն շրջանի՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով, նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այս ընթացքում հաջողվել է զարգացնել և ամրապնդել փոխշահավետ համագործակցություն բոլոր ոլորտներում:

Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքը: Նախագահների համոզմամբ, դա կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության աշխուժացմանը և ներդրումների ավելացմանը։

Նախագահները երկուստեք կարևորել են մի շարք ոլորտներում իրականացվող խոշոր ծրագրերն ու նոր և հեռանկարային նախագծերի իրականացումը: Անդրադարձ է եղել հատկապես էներգետիկայի, մասնավորապես` գազի և էլեկտրաէներգետիկայի, ինչպես նաև տրանսպորտի և հաղորդակցության բնագավառներում, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման կարևորությանը: Կարևորվել է նաև գազի և էներգետիկայի ոլորտներում եռակողմ` Իրան-Հայաստան-Թուրքմենստան ձևաչափով համագործակցության զարգացումը: 

Կողմերը կարևորել են Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Իրանի նախագահը նշել է, որ մինչ այժմ այդ ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվել, և ընդգծել է, որ մոտ ապագայում համաձայնագրի ստորագրումը բավականին արդյունավետ կլինի: 

Հասան Ռոհանին բարձր է գնահատել Հայաստանի կողմից նախաձեռնված` երկու երկրների միջև ելքի և մուտքի արտոնագրերի չեղարկումը, որը գործարար կապերի ընդլայնման, տնտեսական գործունեության և ներդրումային ու զբոսաշրջության խթանման տեսանկյունից կարևոր և արդյունավետ քայլ էր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այդ գործընթացի ներկա վիճակն ու Հայաստանի դիրքորոշումը` հակամարտությունը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ:

Իրանի նախագահն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով և իր երկրի համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: 

Ղարաբաղյան խնդիրը պետք է պահել սառեցված` մինչև լավագույն ժամանակներ
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2017, 13:14

Արմինֆո.Ղարաբաղյան խնդիրը պետք է պահել սառեցված` մինչև լավագույն ժամանակներ, կարծում է Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, քաղաքագետ Ռեյն Թաագեփերան:

Ռուսաստանցի քաղաքագետ. Ռուսաստանի կողմից սպառազինությունների մատակարարումներն Ադրբեջանին բացասաբար են անդրադառնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման և բանակցային գործընթացի վրա
 Ուրբաթ, 28 Հուլիսի 2017, 16:07

Արմինֆո. Իմ կարծիքով, Ռուսաստանի կողմից սպառազինությունների մատակարարումներն Ադրբեջանին բացասաբար են անդրադառնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման և բանակցային գործընթացի վրա, համոզված է Փորձագետների միջազգային միության նախագահ Ալեքսանդր Գուսևը:

Երևան. Սարգսյան-Ալիև հանդիպման առնչությամբ վերջնական որոշում չկա
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017, 15:14

Արմինֆո.Սարգսյան-Ալիև հանդիպման առնչությամբ վերջնական որոշում դեռ չկա, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Ռիչարդ Միլս. Մենք պատրաստ ենք կոռուպցիայի դեմ պայքարում պետական հաստատությունների նկատմամբ վստահության մեծացման
 Ուրբաթ, 21 Հուլիսի 2017, 12:09

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան