Arminfo.info


Ֆրանսիայի դեսպան. Ոչ Ռուսաստանը, ոչ ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնության չեկան, երբ նա դրա կարիքն ուներ
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 14:33

Արմինֆո. Ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Հանդիպման նպատակն է աջակցել Հայաստանին և միավորել ԵՄ - ի և ԱՄՆ-ի ջանքերն այս հարցում: Այդ մասին ՀՀՀ հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտյինին ։

Օկուպացված Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երկու մարդ. ԿԽՄԿ-ն ապահովել է նրանց տեղափոխությունը
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 16:50

Արմինֆո. Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ուղեկցությամբ Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու մարդ:

Զախարովա. Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանի իշխանությունների միակողմանի նախաձեռնությունն է՝ թելադրված ՆԱՏՕ-ի կողմից
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 12:16

Արմինֆո.Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սրացումն ուղղակիորեն կախված է այն բանից, թե պաշտոնական Երեւանը որքանով թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ Բրիտանիային ապակառուցողական ազդեցություն ունենալ տարածաշրջանում եւ երկու երկրների միջեւ իրավիճակի վրա: Այդ մասին "Զվեզդա" հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Արտակ Բեգլարյանը Հայաստանի կառավարությանը կոչ է արել գործել բացառապես օրենքի սահմաններում
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 13:30

Արմինֆո.Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը Հայաստանի կառավարությանը կոչ է արել գործել բացառապես օրենքի սահմաններում: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայաստանի դեսպանը նշել է երեք պատճառ, որոնք մթագնում են Երևանի և Թել Ավիվի հարաբերությունները
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 21:55

Արմինֆո.Մինչև Խորհրդային Միության փլուզումը Հայաստանում ապրում էր մոտ 5 հազար հրեա ։ Երբ 1990-ականներին նրանց մեծ մասը հայրենադարձվեց, մնացին մի քանի հարյուր: Բայց Ուկրաինայի շուրջ պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանից ռելոկանտների շատ մեծ ալիքը իր հետ Հայաստան բերեց նաև շատ հրեաների։ Մեր աչքի առաջ տեղի ունեցավ հրեական համայնքի երկրորդ ձևավորումը։ Այդ մասին detaly.co.il-ին հարցազրույցում հայտարարել է Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը։

Միրզոյան. Այսօր Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցության հարց դրված չէ
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 12:46

Արմինֆո. Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներն ակնհայտ են։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Բուենոս Այրեսում TN-ին հետ հարցազրույցում։

Կոպիրկինը՝ դաշնակցային պարտավորությունների մասին. Մոսկվան, ի տարբերություն Արևմուտքի, այստեղ կենդանի մարդիկ ունի, որոնք երբեմն էլ զոհվում են
 Շաբաթ, 30 Մարտի 2024, 15:48

Արմինֆո. Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը թելադրված էր այն իրողություններով, որոնցում գտնվում էր ՀՀ-ն։ Այդ մասին 24News-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն խոսքերին, թե Երևանը միշտ գնացել է եվրաինտեգրման ճանապարհով, բայց հանկարծ մի գիշերում նրան ներքաշել են ԵԱՏՄ:

ANCA. Նիկոլ Փաշինյանն սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 17:52

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հաղորդակցության գծով տնօրեն Ալեքս Գալիցկին ՝ ի պատասխան Հայաստանի վարչապետի այն խոսքերի, թե Արցախի իշխանությունների որոշ հայտարարություններ սպառնալիք են ՀՀ ազգային անվտանգությանը։

Արցախի օմբուդսմեն. Հայաստանում ընդամենը 10 800 արցախցու է հաջողվել աշխատանքի տեղավորվել
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 15:18

Արմինֆո. Այսօր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի օրակարգում չորս հարց է. միջազգային աջակցություն եւ բռնի տեղահանված արցախցիների սոցիալական և հումանիտար խնդիրները Հայաստանում, արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովման, ինչպես նաև պատանդների ու գերիների իրավունքների պաշտպանության և վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները և հոգևոր ու պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այդ մասին մարտի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Գեղամ Ստեփանյան. Արցախի նկատմամբ վարած քաղաքականությունն Ադրբեջանն այսօր շարունակում է նաև Հայաստանի նկատմամբ
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 15:17

Արմինֆո.Ադրբեջանը հայ ժողովրդի նկատմամբ վարում է համակարգային ցեղասպան քաղաքականություն, և եթե դրան դիմակայենք զիջողական և պարտվողական կեցվածքով, դա մեզ կտանի դեպի նոր ողբերգություններ։ Այդ մասին մարտի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում իր ելույթում նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են կայացել
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 13:00

Արմինֆո. Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չոն Բյուն Վոնի գլխավորությամբ:

Լավրով. Պուտինը զարմացել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումից
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 10:20

Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝որոշումից: Այդ մասին "Իզվեստիա"-ի հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Արցախն ադրբեջանական օկուպացիայից հետո, կորցնելով միանգամից 40 դիրք, համալրել է անազատ պետությունների շարքը ՝ ըստ Freedom House-ի
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 17:08

Արմինֆո.Արցախը ադրբեջանական օկուպացիայից հետո, կորցնելով միանգամից 40 դիրք, համալրել է անազատ պետությունների շարքը՝ Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2024 թվականի "Ազատությունն աշխարհում" զեկույցում

"Միասին" շարժումը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին կոչ է անում անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին և նշում դրա 100 պատճառ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 16:14

Արմինֆո. «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմում է ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին և անկախ պատգամավորներին ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։  Այդ մասին ասվում է «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժման՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված պահանջագիր-հայտարարությունում:

Փաշինյանը չի ընդունում ոչ մի "վտարանդի կառավարություն", որը սպառնալիք է ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 14:11

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար: Այդ մասին հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Արցախի նախագահը Ֆրանսիային կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 14:05

Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Ֆրանսիային կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: Համապատասխան կոչը նա հնչեցրել Է Le Figaro-ի հետ հարցազրույցում։

Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման ծրագիրը կներկայացվի արդեն ապրիլին․փոխվարչապետ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 14:00

Արմինֆո. Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման ծրագիրը կառավարության քննարկմանը կներկայացվի արդեն ապրիլին: Մարտի 28-ին կառավարության նիստում այդ մասին հաղորդել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով համակարգում է  "Հումանիտար կենտրոնի" աշխատանքները:

Փաշինյանը ֆրանսիացի խորհրդարանականների հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա գործընթացները
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 15:47

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է անսասան մնալ հայրենիք վերադառնալու եւ սեփական ժողովրդավարական ինքնակառավարումն իրականացնելու ձգտումներում. Հայաստանի ԱԺ պատգամավոր
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 11:40

Արմինֆո. Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը ելույթ  է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում: Այդ մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Ֆրանսիայի դեսպան. Արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքը խախտվել է
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024, 19:56

Արմինֆո.Արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, խախտվել է։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին:




Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը