Arminfo.info


Քաղաքագետ. Ադրբեջանում շատ լուրջ են գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 17:32

Արմինֆո. Ադրբեջանում շատ լուրջ են գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Բաքուն դրանցում այնպիսի բան է տեսել, որ իրեն չի կարող չանհանգստացնել։ Եվ Թուրքիայում, և Ադրբեջանում սկսում են հասկանալ, որ վերջին 3,5 տարում երկրում տիրող մթնոլորտն արդեն փոխվել է։ Նման կարծիք է հայտել հայտնի քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ Analitika.ua-ի տեսհարցազրույցում։

ՀԺՄ-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 17:30

Արմինֆո. Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը, կոչ է անում ՆԳՆ ղեկավարությանը զսպել իրենց աշխատակիցների բնազդները, իսկ Քննչական կոմիտեն ՝ դադարեցնել երկակի ստանդարտների կիրառման պրակտիկան: Այդ մասին ասվում է ՀԺՄ-ի հայտարարությունում։

Լեմկինի ինստիտուտ. Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Նիկոլ Փաշինյանը  Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը վերացնելու ռիսկի է դիմում
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 16:50

Արմինֆո.Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ուշադրություն է հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների քաղաքականության վրա, որը հակասում է Ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և արդարադատության հիմնարար սկզբունքներին, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության հարցերին:

«Կամազը» դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 16:43

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում շարունակվում է 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից առերևույթ 

Միրզոյանը խուսափել է պատասխանել Ալմա Աթայի հռչակագրի կիրառման լեգիտիմության վերաբերյալ հարցին՝ որպես Ադրբեջանի հետ սհամանի սահմանազատման հիմք
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 13:05

Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, որոնք նաև ղեկավարում են սահմանազատման հանձնաժողովները, պայմանավորվածություն են ձեռք բերել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթաց:

IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 11:41

Արմինֆո.2024 թվականի մայիսի 13-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2PER9 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը՝ ապրիլի 19-ին ընդունված սկզբունքների հիման վրա
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 11:37

Արմինֆո. Ֆրանսիան ողջունում է մայիսի 10-ին եւ 11-ին Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ բանակցությունների նոր փուլի անցկացումը: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ ուղերձում։

Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 11:08

Արմինֆո.Այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացները քննարկվել են նախօրեին կայացած "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները" կլոր սեղանի ժամանակ: Հանրային քննարկմանը մասնակցել են փորձագետներ և քաղաքագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՆԳՆ. Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 134 մասնակից
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 11:00

Արմինֆո. Երևանում առավոտյան ժամը 10.40-ի դրությամբ ոստիկանները բերման են ենթարկել անհնազանդության ակցիայի 134 մասնակցի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել Է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Ընդդիմադիր. Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 10:50

Արմինֆո.  Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Պետք չէ այդքան ջանք գործադրել հանուն պարգեւավճարի, ոստիկաններին կոչ է արել Գառնիկ Դանիելյանը
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 10:48

Արմինֆո.Այսօր վաղ առավոտից Երևանի կենտրոնում մեկնարկել է քաղաքացիական անհնազանդության ակցիան: "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ակտիվիստները, աջակիցները սկսել են աղբամաններով և փողոցի նստարաններով արգելափակել փողոցները, իսկ ոստիկանությունը՝ անխտիր բերման ենթարկել քաղաքացիներին:

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ
 Շաբաթ, 11 Մայիսի 2024, 17:28

Արմինֆո. 2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:

Փաստաբան. Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից
 Շաբաթ, 11 Մայիսի 2024, 17:26

Արմինֆո.Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս պահին Զեյթունի բաժնում ցուցաբերվում է բուժօգնություն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:

Իրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին
 Շաբաթ, 11 Մայիսի 2024, 12:18

Արմինֆո.Իրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին։ Տարբեր տվյալներով արդեն բերման է ենթարկվել մոտ 50 քաղաքացի։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն անհամաչափ ուժ են կիրառում նրանց ձերբակալելու համար։ Այս մասին են վկայում համացանցում տարածված տեսանյութերը։

Երևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներ
 Շաբաթ, 11 Մայիսի 2024, 12:04

Արմինֆո. Երևանի տարբեր հատվածներում ընթացել են "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման աջակիցների անհնազանդության ակցիաներ:

Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
 Շաբաթ, 11 Մայիսի 2024, 11:54

Արմինֆո. "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման "Սրբազան պայքարի"  ակնհայտ հաջողությունն այն է, որ Բագրատ Սրբազանն այլևս դարձել է  ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք, որը կարող է հավաքել և կառավարել տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակ, և որի խոսքն ու գործն այս օրերին համահայաստանյան հանրային ամենապահանջված օրակարգերը կերտողն են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արևելագետ Վարդան Ոսկանյանը:

Մարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասին
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 20:20

Արմինֆո. Դեռ վաղ է խոսել այն օգնության մանրամասների մասին, որը Հայաստանին կտրամադրվի Եվրոպական միության Խաղաղության հիմնադրամի գծով։ Այդ մասին մայիսի 10-ին Երեւանում Եվրոպայի օրերի բացմանը հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

Արդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվում
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 20:04

Արմինֆո. Հայաստանի վարչապետի իմփիչմենտի ընթացակարգի իրականացման գործընթացը քննարկման փուլում է։ Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանին հաղորդել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, նշելով, որ խոսքը գնում է ինչպես գործընթացի նախաձեռնման համար անհրաժեշտ 36 պատգամավորների ստորագրությունների ապահովման, այնպես էլ նոր վարչապետի թեկնածուի մասին:

ՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասին
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 20:02

Արմինֆո. «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքում անցկացվող բողոքի ակցիաների, մասնավորապես երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել ակցիայի երկու մասնակից։

Հայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 15:15

Արմինֆո. Ես երբեք հավակնություններ չեմ ունեցել, ցանկություն չեմ ունեցել զբաղեցնել Հայաստանի վարչապետի աթոռը, նաեւ՝ սեփական սկզբունքների պատճառով։ Այդ մասին մայիսի 10-ին Երեւանի պետական թատերական համալսարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՝ մեկնաբանելով Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ՝ երկրի վարչապետի թեկնածու դառնալու առաջարկը ։




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան