Arminfo.info


538
Շարմազանովը կոչ է արել Մամեդյարովին ի ցույց չդնել սեփական նախնադարյան մտածողությունը
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017, 17:07

Արմինֆո. ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին կոչ է արել ի ցույց չդնել սեփական նախնադարյան մտածողությունը:

Շարմազանով. Պետք է քայլեր ձեռնարկվեն արտերկրի պատգամավորական պատվիրակությունների այցերն Արցախ ակտիվացնելու ուղղությամբ
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017, 16:23

Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ Ազգային ժողովում ԱՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:

Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանում սկսվել է առավել անհեթեթ և իրականության հետ ոչ մի կապ չունեցող հայտարարությունների մրցավազքը
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017, 19:45

Արմինֆո. «Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանում սկսվել է առավել անհեթեթ և իրականության հետ ոչ մի կապ չունեցող հայտարարությունների մրցավազքը»,- ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ  Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեիդովի այսօրվա հայտարարությունը, որ Հայաստանը փորձում է տապալել ղարաբաղյան բանակցությունները:

 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2017, 13:48

Արմինֆո.

Էդուարդ Շարմազանով. Երկրորդ հայկական պետություն արդեն գոյություն ունի, և վերջինիս ճակատագիրն ամենևին Ալիևի ձեռքում չէ
 Երկուշաբթի, 9 Հոկտեմբերի 2017, 17:12

Արմինֆո.«Ալիևը հերթական անգամ հանդես է եկել իրեն բնորոշ և իրականության հետ որևէ առնչություն չունեցող հայտարարությամբ: Բոլորին ակնհայտ է, թե հատկապես ում է ձեռնտու ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները խափանելը»,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Հայաստանը փորձել է խափանել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություները, բայց դա իրեն չի հաջողվել, որ Բաքուն թույլ չի տա երկրորդ հայկական պետության ստեղծում, իսկ ԱՀ տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ:

Էդուարդ Շարմազանով. Ուկրաինայի արտգործնախարարի՝ Արցախի վերաբերյալ հայտարարությունը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2017, 16:58

Արմինֆո. Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի՝ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հայտարարությունը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային այլ կառույցների դիրքորոշմանը, և այն անընդունելի է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով՝ մեկնաբանելով Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը, որ «Կիևը շարունակելու է աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, քանի որ ԱՀ նկատմամբ իրականացվել է ագրեսիա և օկուպացիա»:

 Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2017, 17:05

Արմինֆո.

Էդուարդ Շարմազանով. Ես Աիևին խորհուրդ կտայի դուրս գալ անուրջների աշխարհից և վերադառնալ իրականություն, ինչպես նաև ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը
 Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2017, 17:05

Արմինֆո. «Ալիևի այն հայտարարությունը, թե միջազգային հանրությունը պետք է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի, անհեթեթություն է: Դա մոտավորապես նույն բանն է, ինչպե` եթե Հիտլերը միջազգային հանրությանը կոչ աներ պատժամիջոցներ կիրառել ԽՍՀՄ նկատմամբ` Լեհաստանն ու Չեխոսլովակիան ազատագրելու համար՚, - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Արցախն «օկուպացնելու՚ համար Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Եվրամիության խորհրդի քաղաքականության և անվտանգության կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքական գործիչ. «Ելք» դաշինքի հակառուսական նախաձեռնությունը նպաստում է իշխանության՝ Սերժ Սարգսյանից Սերժ Սարգսյանին հանձնմանը
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2017, 15:53

Արմինֆո. Ելք» դաշինքի հակառուսական նախաձեռնությունը նպաստում է իշխանության՝ նախագահ Սերժ Սարգսյանից վարչապետ Սերժ Սարգսյանին հանձնմանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Եվրասիական միությունից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ «Ելք» խմբակցության նախաձեռնությունը:

Գումբուրդո գյուղի միջադեպի առնչությամբ ՀՀ օմբուդսմենի աշխատակազմում անհապաղ նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2017, 13:32

Արմինֆո.Վրաստանի Գումբուրդո գյուղի բնակիչների, այդ թվում՝ ազգությամբ հայերի և Վրաստանի ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անհապաղ նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ:

Ազգային ժողովը քննարկում է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությունը
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2017, 14:38

Արմինֆո.Ազգային ժողովը քննարկում է ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ելք՚ ընդդիմադիր խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը:

Շիրակ Թորոսյանը՝ Ջավախքում միջադեպի մասին. Ադրբեջանա-թուրքական տանդեմը փորձում է փչացնել բարակամ պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները
 Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2017, 13:49

Արմինֆո.Ներկայումս իրավիճակը Ջավախքի Գումբուրդո գյուղում կայունացել է. կողմերը փոխհամաձայնության են եկել: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցությունից պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը՝ մեկնաբանելով գյուղի հայկական բնակչության և տեղի ոստիկանների միջև ընդհարումները, երբ հայկական համայնքը փորձել է խաչքար տեղադրել եկեղեցու բակում, սակայն հանդիպել է ոստիկանության դիմադրությանը:

«Ժողովրդի ձայն՚. Հակառուսական և հակաեվրասիական տրամադրությունները Հայաստանում կրում են պատվիրված բնույթ
 Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2017, 15:05

Արմինֆո.Հակառուսական և հակաեվրասիական տրամադրությունները Հայաստանում կրում են պատվիրված բնույթ: Այդ են վկայում «Ժողովրդի ձայն՚ ակումբի դիտարկման արդյունքները:

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել են Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները
 Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2017, 14:24

Արմինֆո.Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 26-ին Տավրիդյան պալատում մասնակցել է իր նախաձեռնությամբ եւ ԱՊՀ ՄԽՎ-ի կողմից կազմակերպված՝ աշխարհահռչակ արեւելագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, Էրմիտաժի տնօրեն, մեր հայրենակից Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:

Շարմազանով. Ադրբեջանի կողմից ԼՂ հիմնախնդրին կրոնական երանգ տալը պետք է դատապարտվի ՀԱՊԿ ԽՎ պատգամավորների կողմից
 Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017, 16:33

Արմինֆո. Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին Տավրիդյան պալատում հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Չեխ խորհրդարանական. Վերջին տարիների ընթացքում Չեխիայում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումն ավելի ընկալելի է դարձել
 Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2017, 20:00

Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշի գլխավորած պատվիրակության հետ:

Հայկական ԶԼՄ-ների վարկածի համաձայն, երկրի ղեկավարությունն արդեն կողմնորոշվել է 2018 թվականի վարչապետի թեկնածության առնչությամբ, իսկ ՀՀԿ մամուլի քարտուղարը հերքում է այդ տեղեկատվությունը
 Ուրբաթ, 15 Սեպտեմբերի 2017, 12:42

Արմինֆո. Հայկական ԶԼՄ-ների վարկածի համաձայն, երկրի ղեկավարությունն արդեն վերջնականապես կողմնորոշվել է 2018 թվականի վարչապետի թեկնածության առնչությամբ, երբ հանրապետությունը լիովին կանցնի կառավարման խորհրդարանական ձևի, իսկ նախագահ Սարգսյանի լիազորություններն կսպառվեն:

Շարմազանով Վարչապետ Կարապետյանը մեկ տարվա իր պաշտոնավարման ընթացքում արդարացրեց Հանրապետական կուսակցության ակնկալիքները
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017, 15:54

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում մեկ տարվա իր պաշտոնավարման ընթացքում արդարացրեց իշխող Հանրապետական ​​կուսակցության ակնկալիքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, արդյունավետ աշխատանքի դեպքում հնարավոր կլինի իրականացնել Կառավարության և ՀՀԿ-ի համատեղ ծրագիր:

«Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր երկրի շահերից». Էդուարդ Շարմազանով
 Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2017, 18:05

Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 8-ին ընդունել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտության բաժնի ուսանողներին և դասախոսներին:

Շարմազանով. Հայաստանյան ընդդիմությունը չպետք է իր գործողություններով ջուր լցնի հակառակորդի քարոզչական ջրաղացին
 Երեթշաբթի, 5 Սեպտեմբերի 2017, 16:23

Արմինֆո. Այն ժամանակ, երբ հայաստանյան ընդդիմությունը կասկածի տակ է դնում հայկական ծագումով խորհրդային առաջնորդների գործուներությունը, քննարկելով այդ գործիչների անունը կրող փողոցների անվանումների պահպանման նպատակահարմարությունը, ալիևյան ագիտպրոպն էլ է ամբողջ ուժով հարվածի տակ վերցնում նրանց: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով