Arminfo.info



 Հինգշաբթի, 20 Հունիսի 2013

Ստեփանյան Դավիթ

Ռուբեն Սաֆրաստյան. Ռեպրեսիաների նկատմամբ վախի բացակայությունը Թուրքիայի բողոքավորներից կարող է փոխանցվել Ադրբեջանին

Ռուբեն Սաֆրաստյան. Ռեպրեսիաների նկատմամբ վախի բացակայությունը Թուրքիայի բողոքավորներից կարող է փոխանցվել Ադրբեջանին

Ձեր կարծիքով, որո՞նք են թուրքական հասարակությունում տեղի ունեցող
խռովությունների հիմնական պատճառները:


 Խռովությունների հիմնական պատճառը, իհարկե, Ստամբուլի
կենտրոնում գտնվող Գեզի այգու հատման մասին որոշումն է: Որոշակի ազդեցություն թողեց
նաև Բոսֆորի վրայով երրորդ կամուրջի կառուցման մասին որոշումը, որը պետք է կրեր
թուրքական շիաներին ու ալևիտներին ժամանակին ճնշած սուլթան Սելիմ Ահեղի անունը:
Իսկ հուզումների նախադրյալներն սկսվել էին կուտակվել վաղուց: Այստեղ, առաջին
հերթին, կարել է նշել թուրքական որոշ շրջանների դժգոհություններն Էրդողանի վարած
քաղաքականությունից, մասնավորապես, մարդու իրավունքների ոլորտում: Մոտ 100 թուրք
լրագրող կամ գտնվում է բանտում, կամ էլ դատական կարգով հետապնդվում է: Մյուս
նախադրյալը դա Ստամբուի և Անկարայի որոշ շրջանակների դժգոհությունն է Էրդողանի
ավտորիտար ղեկավարությունից: Իհարկե, թուրք վարչապետն ունի որոշակի խարիզմ, բայց
ավելի ճանաչված է որպես խորհուրդներ ընդունելուն անընդունակ անձնավորություն, ինչն
էլ նրանց չի գոհացնում: Չէի ցանկանա շատ մեծ նշանակություն տալ, բայց որոշակի
դժգոհություն կա նաև Թուրքիայի իսլամիզացիայի քաղաքականությունից:


 Այսինքն, Դուք չե՞ք գտնում խռովությունների հիմնական պատճառն իսլամիզացիան է:


 Ոչ: Իսլամիզացիան ընդամենը որոշակի դեր է խաղում: Խռովությունների
պատճառը պետք է դիտարկել ընդհանուրի մեջ: Իսկ ամենագլխավոր պատճառը դա ոստիկանական
ապարատի կողմից հսկայական կոպիտ ուժի կիրառումն է բնապահպանական ակտիվիստների մի
փոքր խմբի նկատմամբ, Թաքսիմում, ինչը դարձավ ժողովրդական դժգոհությունների պատճառը:
Իսկ հունիսից դժգոհութոյւնները տարածվեցին ողջ երկրում:


 Միտումներ չե՞ք նկատում արդյոք, որ գոյություն ունեցող դժգոհությւնները կարող
են վերածվել «թուրքական գարնան», արաբականի օրինակով:


 Ես գտնում եմ, որ տեղի ունեցածը «թուրքական գարուն» չէ: Այնուամենայնիվ,
Էրդողանն ու նրա կառավարությունն իշխանության են եկել լեգիտիմ, քաղաքակիրթ
ճանապարհով, ընդ որում՝ երեք անգամ անընդմեջ: Բացի այդ, «արաբական գարնան»
առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ ցուցարարների շարքերում
ամենակազմակերպչական ուժն իսլամիստներն էին: Դրա համար էլ պատահական չէ, որ
հատկապես նրանք հիմնականում եկան իշխանության: Թուրքիայում նման բան չկա, բայց կա
նաև «արաբական գարնան» հետ ընդհանուր մի գիծ: Ես նկատի ունեմ ինտերնետի, սոցիալական
ցանցերի, սոցմեդիայի, տարբեր տեսակի ֆլեշմոբերի ակտիվ օգտագործումը հասարակության
որոշակի շրջանակներին ակտիվացնելու և ակտիվիստների շուրջ կոնսոլիդացնելու նպատակով:
Պատահական չէ, որ Էրդողանը Twitter-ն ու և Facebook-ն անվանեց «թուրքական հասարակության հիմնական
թշնամիներ»: Ի դեպ, 2012 թվականի տվյալներվ, թուրքական հասարակության 36 մլն.օգտատերերից
32 մլն-ն օգտվում է Facebook-ից: Այնպես որ, միակ բանը, որ արաբական հեղափոխությունները
նմանեցնում է Թուրքիայի խռովությունների հետ, դա Twitter-ն ու Facebook-ն են:


 Ի դեպ, թուրքական հասարակության թշնամիների մասին: Ինչպիսի՞
Թուրքիա է այսօր ցանկանում տեսնել Արևմուտքը, բավարարո՞ւմ է արդյոք ԱՄՆ-ին
Էրդողանի կառավարությունը:


 Կարծում եմ, որ այն առաջին հերթին բավարարում է
ԱՄՆ-ին: Վաշինգտոնն Էրդողանի կողքին է կանգնած, քանի որ հատկապես AKP է միչև
վերջերս ապահովում կայունությունը Թուրքիայում: Երկրորդը, հատկապես էրդողանն է, որ
թուրքական քաղաքականությունը տանում է մերձարևելյան ամերիկյան քաղաքականության
հունով: Իմ կարծիքով, այդ պատճառով էլ ԱՄՆ արդեն օգտագործեցին իր լծակները,
Թուրքիայի իրադարձությունները տեղայնացնելու նպատակով: Ի դեպ, դա նույնպես
Թուրքիայի իրավիճակը տարբերում է «արաբական գարնանից»:


 Ընդդիմությունն Էրդողանին մեղադրում է Թուրքիան ավելի շատ
իսլամիզացնելու փորձերի մեջ, անտեսելով Աթաթուրքի պատգամները: Գոյություն ունի նաև
տեսակետ, որ այսօր ԱՄՆ նույնպես հետաքրքրված է Թուրքիայի իսլամիզացիայով...


 Ես չէի գերագնահատի ԱՄՆ հետաքրքրվածությունը
Թուրքիայի իսլամիզացիայի հարցում, ինչպես նաև սուննիական ուղղության ուժեղացումը:
Այո, իրոք, շատ է խոսվում Վաշինգտոնի կողմից սուննիներին աջակցելու և Իրանի
շիյաներին հակադրվելու մասին: Բայց, այնուամենայնիվ, այդ գործոնի նշանակությունը
ես չէի գերագնահատի, հաշվի առնելով, որ ԱՄՆ, իմ կարծիքով, չունի այնպիսի լծակներ,
որոնք թույլ կտային լրջորեն ուժեղացնել սուննիներին: Պարզապես, ԱՄՆ հետաքրքրված է
հատկապես Էրդողանով, որպես աշխարհաքաղաքական խաղացողով, ով հիմականում խաղում է իր
կանոններով: Ընդ որում, ինքը, Էրդողանը լրջորեն շահագրգռված է Թուրքիայի
իսլամիզացիայով, և դա խաղ չէ: Փաստորեն Թուրքիայում իշխանության է եկել մի նոր
վերնախավ, որտեղ AKP ընդամենը տեսանելի քաղաքական խաղ է: Կուսակցության ներսում
գործում են մահմեդական տարբեր եղբայրություններ, օրինակ, մի քանի Օրդեններից բաղկացած
Նաքշիբենդի եղբայրությունը, Ֆեթհուլլահ Գյուլենի շարժումը և այլ եղբայրութոյւններ:
Աթաթուրքիստների կառավարման ժամանակաշրջանում դրանք երկար ժամանակ իշխանությունից
դուրս էին մղված: Այնպես որ, Թուրքիայի իսլամիզացիայի օգտին գլխավոր գործոնը դա
իշխանությունն է:


 Դուք չհիշատակեցիք զինվորականներին...


 Ինձ թվում է, որ քաղաքական առումով այսօր
զինվորականների դերը չնչին է, քանի որ զինվորականներին քաղաքականությունից
մեկուսացնելու ուղղությամբ Էրդողանի վարած քաղաքականությունը տվել է իր
արդյունքները:


 Սիրիայի իրադարձություններին Թուրքիայի մասնակցությունը
նույնպես համարվում է թուրքական հասարակության դժգոհության կատալիզատորներից մեկը:
Դուք համաձա՞յն եք այդ կարծիքին:


 Որոշակի կապ, իհարկե, գոյություն ունի: Ընդ
որում, այդ դժգոհությունը միանում է ընդհանուր դժգոհությանը, կապված Էրդողանի
վարած արտաքին քաղաքականության հետ: Մենք վկա ականատես եղենք ցույցերի, որոնք
ուղղված էին Սիրիայի քաղաքացիական պատերազմին Թուրքիայի ուղղակի կամ ուղղակի
մասնակցության դեմ, ինչպես Ստամբուլում, այնպես էլ մյուս, հատկապես սահմանամերձ,
թուրքական քաղաքներում:


 Պաշտոնական Բաքուն դեռ ոչ մի ձևով չի արձագանքել
Թուրքիայում ընթացող գործընթացներին, եթե հաշվի չառնենք Բաքվի թուրքական
դեսպանության առջև կայացած բողոքի ակցիայի ցրումը, որն, ի դեպ, առաջին անգամ էր
տեղի ունենում: Ձեր կարծիքով, որոնք են նման անտարբերության պատճառները:


 Բաքվում առաջին հերթին վախենում են, որ
թուրքական խռովությունները կարող են տեղափոխվել նաև Ադրբեջան, հատկապես
նախագահական ընտրությունների նախաշեմին: Ինձ թվում է, որ Ադրբեջանի ներքաղաքական
կյանքում նման իմպուլսների կարելի է սպասել: Թուրքիայում ցուցարարները
հաղթահարեցին ամենագլխավորը՝ պետության և ուժի գործադրման հանդեպ վախը: Առաջին
անգամ Թուրքիայի Հանրապետությունում ամբոխը չնահանջեց, ուժի առջև չփարատվեց: Եվ
մարդիկ կանգնած են Թաքսիմում, չնայած այս ամենին: Եվ հատկապես ռեպրեսիաների
նկատմամբ վախի բացակայությունն է, որ Թուրքիայի բողոքավորներից կարող է փոխանցվել
Ադրբեջանին, իշխանությունների համար ստեղծելով լուրջ պրոբլեմներ: Իսկ այդ ամենը քաջ
գիտակցում են Բաքվում:


 Վերջերս Ալիևը հերթական անգամ առաջադրվեց նախագահ, իսկ նրա կինը դարձավ «Ենի
Ադրբեջան» կուսակցության փոխնախագահը: Այս ամենը կարծես վկայում է Ալիևների ու
Փաշաևների կլանների քաղաքական ուղղությունների անընդհանտության մասին, և նրանք
պատրաստվում են կրկին անգամ շարժվել այնպես, ինչպես շարժվել են նախկինում...


 Փոփոխությունների ոչ մի նշան ես չեն տեսնում և ակնհայտ է,
որ ամեն ինչ, հավանաբար, կընթանա տարիների ընթացքում ստեղծված սցենարով: Եվ Բաքվի
ղեկավարության ագրեսիվ ռիտորիկան, որը հանդիսանում է այդ քաղաքականության
անբաժանելի մասիը, նույնպես կշարունակվի: Մինչև ընտրությունները մնացել է ընդամենը
մի քանի ամիս, և այդժամանակահատվածումիշխանությունը կշարունակի կիրառել հին
լոզւնգները:


 Ձեր կարծիքով, Որո՞նք են Թուրքիայում ընթացող իրադարձությունների սցենարների ամենահավանական
տարբերակները:


 Ես լուրջ մտահոգություն ունեի, որ Աֆրիկայից վերադառնալուց
հետո Էրդողանն իր կողմնակիցներին իսկույն կհավաքի հրապարակում, բայց դա տեղի
չունեցավ: Հավանաբար, վերջին պահին նրան կարողացել են համոզել հրաժարվել այդ անիմաստ
քայլից: Էրդողանի կողմնակիցների և հակառակորդների բաց դիմակայության դեպքում
Թուրքիային դժվար կլիներ խուսափել մասնատումից: Այնուամենայնիվ, ցույցերը
կշարունակվեն, ճիշտ է, դրանք կանցկացվեն ավելի կազմակերպված ձևով՝ բախումներից
խուսափելու համար: Էրդողանի կողմնակիցները Թուրքիայում մեծամասնություն են
կազմում, և իզուր չէր նա հայտարարում, որ ցանկության դեպքում կարող է հավաքել
միլիոն ցուցարարների, ընդ որում ամենաքաղակիրթ ցուցարարների: Հետևաբար, իմ
կարծիքով, Թուրքիայի բողոքիշարժումն աստիճանաբար կմարի:


 Դուք իզուր չէիք պնդում, որ Էրդողանի կողմնակիցները պատկանում են թուրքական
հասարակության ոչ ամենաքաղաքակիրթ խավին: Իսկ այդ քաղաքակիրթ հատվածն ավելի շատ
նայում դեպի Եվրոպա՞, թե՞ դեպի արևելք: Կավելացնի արյո՞ք այդ հանգամանքը թուրքական
հասարակության ընդդիմադիր 
տրամադրություններ ունեցողների շանսերը:


 Այս համատեքստում ամենագլխավորը դա Թուրքիայի քաղաքական
ուժերի կողմից Էրդողանին աջակցելն է, անկախ նրանից, թե ինչ կուսակցության են
պատկանում: Էրդողանն արդեն աջակցության համար պաշտոնապես շնորհակալություն է
հայտնել «գորշ գայլերին», Քրդական կուսակցությանը, ինչպես նաև GHP կուսակցությանը,
որոնց վերջերս անխնա քննադատում էր:


 Թաքսիմում հավաքվում է թուրքական հասարակության քիչ թե շատ առաջադեմ հատվածը:
Կարո՞ղ է արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչման պրոբլեմն ստանա նոր իմպուլս, թեկուզ
թուրքական հասարակայնության այդ հատվածի մոտ:


 Ներկայումս Ստամբուլում են գտնվում հայտնի պատմաբան Թաներ
Աքչամը, ինչպես նաև Եվրոպայից և ԱՄՆ ժամանած այլ թուրք գործիչներ: Աքչամը մի քանի
գաղափարակիցների հետ համանահեղինակությամբ հանդես է եկել Թաքսիմում Հայոց
ցեղասպանության զոհերի հիշատակի ժամանակավոր հուշարձան կանգնեցնելու
նախաձեռնությամբ: Բայց շարժմանը մասնակցող մյուս խմբերը, իհարկե, հանդես են եկել
դեմ, հայտարարելով, որ դա կարող է հարվածի տակ դնել ողջ շարժումը: Այնպես որ, այդ
ուղղությամբ միջոցառումներ, իհարկե լինում են, սակայն, ելնելով մեր պատմական դառը
փորձից, չի կարելի մոռանալ, որ Օսմանյան կայսրության և Թուրքիայի ողջ պատմությունը
մեզ սովորեցնում է, որ նման իրադարձությունները սովորաբար ավարտվում են հայկական
ջարդերով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Armenia`s premier receives congratulations from Russian president,  premier and Uzbek leader  Armenia`s premier receives congratulations from Russian president,  premier and Uzbek leader  
Motorcade led by Bagrat Galstanyan starts in Gyumri Motorcade led by Bagrat Galstanyan starts in Gyumri 
Armenia`s former human rights defender on political patronage of  impunity Armenia`s former human rights defender on political patronage of  impunity 
Moscow gives agement to Gurgen ArsenyanMoscow gives agement to Gurgen Arsenyan
Belarusian president congratulates Armenia`s premier Belarusian president congratulates Armenia`s premier 
Armenia`s premier attends opening ceremony of amphitheater in VediArmenia`s premier attends opening ceremony of amphitheater in Vedi
Ombudsperson`s rapid response team to study grounds for Ombudsperson`s rapid response team to study grounds for "Tavush for  Motherland movement" participants detention
Israeli premier`s son proposes new war for independent KurdistanIsraeli premier`s son proposes new war for independent Kurdistan
Any step that can distance CSTO member states from each other is  deeply mistaken: Gryzlov on Armenia`s Any step that can distance CSTO member states from each other is  deeply mistaken: Gryzlov on Armenia`s "freezing" of its membership in  Organization
Court acquitted 3rd president of Armenia in so-called Court acquitted 3rd president of Armenia in so-called "diesel case"
RPA to support Bagrat Galstanyan`s candidacy for premier`s post -  Serzh SargsyanRPA to support Bagrat Galstanyan`s candidacy for premier`s post -  Serzh Sargsyan
Tragedy and threat to national security: Rustam Badasyan responds to  Davit Ananyan`s call Tragedy and threat to national security: Rustam Badasyan responds to  Davit Ananyan`s call "for flash mob"
Armenian MFA ignores Armenian MFA ignores "Tavush for Motherland" movement: Bagrat Srbazan - Ararat Mirzoyan meeting did not take place
Former SRC chair, former Former SRC chair, former "Gazprom Armenia" head in spotlight of  prosecutor`s office
What Russian aid did Armenian authorities refuse?What Russian aid did Armenian authorities refuse?
Belousov: Washington, Brussels trying to involve Armenia in their interests` zone under pretext of strengthening security and defenseBelousov: Washington, Brussels trying to involve Armenia in their interests` zone under pretext of strengthening security and defense
Hay Dat to continue efforts to ensure return of Armenians to  Nagorno-Karabakh Hay Dat to continue efforts to ensure return of Armenians to  Nagorno-Karabakh 
Foreign diplomats visit disaster zone in northern Armenia Foreign diplomats visit disaster zone in northern Armenia 
No response to Armenia natural disaster from Anraka - expert No response to Armenia natural disaster from Anraka - expert 
Coalition calls on Chairman McCaul to advance legislation to stop aid  to Azerbaijan and sanction Aliyev officialsCoalition calls on Chairman McCaul to advance legislation to stop aid  to Azerbaijan and sanction Aliyev officials
Armenia absent from CSTO Defense Ministers` Council meeting Armenia absent from CSTO Defense Ministers` Council meeting 
Tavush for Motherland movement leader withdraws comments on further  steps Tavush for Motherland movement leader withdraws comments on further  steps 
Armenia, Poland to cooperate in archeology, museum studies and  preservation of monumentsArmenia, Poland to cooperate in archeology, museum studies and  preservation of monuments
AraratBank to donate prayer books to children fighting diseasesAraratBank to donate prayer books to children fighting diseases
EU and Armenia make concrete steps to deepen cooperation on security  and defense - Charles FriesEU and Armenia make concrete steps to deepen cooperation on security  and defense - Charles Fries
US is deploying consultant to Armenian Ministry of DefenseUS is deploying consultant to Armenian Ministry of Defense
First meeting of commission to assess damage from floods in Lori and Tavush regions was heldFirst meeting of commission to assess damage from floods in Lori and Tavush regions was held
Yerevan-Moscow flight passenger arrested for inappropriate behavior on airliner board Yerevan-Moscow flight passenger arrested for inappropriate behavior on airliner board 
European Film Festival kicks off in YerevanEuropean Film Festival kicks off in Yerevan
Now Erdogan advises Armenia to Now Erdogan advises Armenia to "get rid of dependence on external  forces and Diaspora"
Armenia temporary bans export of whitefish juvenilesArmenia temporary bans export of whitefish juveniles
Zakharova: All alarming trends in South Caucasus are mainly caused by  destructive activity of  Zakharova: All alarming trends in South Caucasus are mainly caused by  destructive activity of  "Westerners" 
Komitas market traders were given at least 3 to 5 months to find new place to tradeKomitas market traders were given at least 3 to 5 months to find new place to trade
Zakharova: Moscow sent relevant specialists to assist Armenia in  overcoming consequences of flood in country`s north Zakharova: Moscow sent relevant specialists to assist Armenia in  overcoming consequences of flood in country`s north 
Rafayel Gevorgyan dismissed from post of Economy Deputy Minister Rafayel Gevorgyan dismissed from post of Economy Deputy Minister 
Artsakh Ombudsman condemns Armenian authorities of ignoring  fundamental rights of Artsakh peopleArtsakh Ombudsman condemns Armenian authorities of ignoring  fundamental rights of Artsakh people
EUMA observers not patrolling sections of border with Azerbaijan  under delimitation - Markus Ritter EUMA observers not patrolling sections of border with Azerbaijan  under delimitation - Markus Ritter 
Armenia`s police victim of trolling - MPArmenia`s police victim of trolling - MP
Armenia, U.S. to exchange customs information Armenia, U.S. to exchange customs information 
Railway restoration requires much time - minister Railway restoration requires much time - minister 
Popular Front of Azerbaijan behind Khojaly massacre - expert Popular Front of Azerbaijan behind Khojaly massacre - expert 
Tavush for Motherland movement starts action in front of government  building Tavush for Motherland movement starts action in front of government  building 
PAP denies rumors about leader`s rejection of Tavush for Motherland  movement leader`s offer PAP denies rumors about leader`s rejection of Tavush for Motherland  movement leader`s offer 
Iran rules out version of Raisi`s helicopter crash due to sabotageIran rules out version of Raisi`s helicopter crash due to sabotage
"Tavush for Motherland" movement is planning rally tomorrow at  Republic Square during  government session
Head of Armenia`s Foreign Intelligence Service: there are threats to  RA sovereignty and independence from several countriesHead of Armenia`s Foreign Intelligence Service: there are threats to  RA sovereignty and independence from several countries
"I haven`t heard anything like this": NSS Deputy Director on  Pashinyan`s statement about two CSTO members participating in  preparing war against Armenia
Chief of General Staff of Armenian Armed Forces assures: transferred  territories are not territories of RA; remains silent about fate of  JermukChief of General Staff of Armenian Armed Forces assures: transferred  territories are not territories of RA; remains silent about fate of  Jermuk
Polish National D-type visa to rise in price almost 4 times for  Armenian citizens Polish National D-type visa to rise in price almost 4 times for  Armenian citizens 
2,075 forcibly displaced persons from Artsakh applied for Armenian  citizenship, 1,437 received it2,075 forcibly displaced persons from Artsakh applied for Armenian  citizenship, 1,437 received it
Papikyan, Brieger discuss Armenia-EU defense cooperation Papikyan, Brieger discuss Armenia-EU defense cooperation 
Armenian Patriarch of Jerusalem condemns shameful behavior of police  against Catholicos of All Armenians in Sardarapat Armenian Patriarch of Jerusalem condemns shameful behavior of police  against Catholicos of All Armenians in Sardarapat 
SCR determines extent of damage caused; restoration works underway SCR determines extent of damage caused; restoration works underway 
Davit Karapetyan appointed Armenian foreign office sec genDavit Karapetyan appointed Armenian foreign office sec gen
Lawyer: Catholicos of All Armenians is free to make his own decision  regarding participation in any state event and does not need  permission for thisLawyer: Catholicos of All Armenians is free to make his own decision  regarding participation in any state event and does not need  permission for this
Mykhailo Podolyak: What Armenia is doing today will in any case lead  to successMykhailo Podolyak: What Armenia is doing today will in any case lead  to success
Armenian-Azerbaijani peace agreement requires parties` consensus on a  number of provisions - premier Armenian-Azerbaijani peace agreement requires parties` consensus on a  number of provisions - premier 
In draft peace treaty, Armenia presented its vision of opening all  regional communications - PashinyanIn draft peace treaty, Armenia presented its vision of opening all  regional communications - Pashinyan
No anti-AAC campaign in Armenia - premier No anti-AAC campaign in Armenia - premier 
Armenia should be built in line with dreams of people and not of  groups considering themselves elites - Nikol PashinyanArmenia should be built in line with dreams of people and not of  groups considering themselves elites - Nikol Pashinyan