Արմինֆո.Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հերքել է Իրանի և Հայաստանի միջև անվտանգության շուրջ համաձայնագրի ստորագրման մասին լուրերը:
Ինչպես հաղորդում է «Իրանն այսօր» թելեգրամյան ալիքը, ի պատասխան համապատասխան հարցի, Նասեր Քանաանին հայտարարել է. "Ես նման համաձայնագրի ստորագրման մասին տեղեկություն չունեմ": Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները կառուցողական են և հիմնված են փոխադարձ շահերի վրա ՝ տարածաշրջանի անվտանգության և կայունության ամրապնդման շրջանակներում":
Խոսելով, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" մասին՝ նա ընդգծել է, որ ԻԻՀ դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է ։ "Մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ Այդ դիրքորոշումը չի փոխվել և չի փոխվի", - ընդգծել Է իրանցի դիվանագետը։
Հիշեցնենք, որ Իրանը, ի պատասխան ուժային ճանապարհով Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք ձեռք բերելու ադրբեջանա-թուրքական տանդեմի փորձերին, բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի ՀՀ ինքնիշխանության խախտմամբ նման երթուղի ձեռք բերելը, և որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը "կարմիր գիծ"է: