Արմինֆո.Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում երկկողմ համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Նույն օրը Բրյուսելում Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում երկու երկրների համագործակցության զարգացման ուղիները: Զրուցակցիներն արձանագրել են հայ-սլովակական ակտիվ քաղաքական երկխոսության և վերջինս ընդալյնելու նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը:
Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման և տարբեր ոլորտներում ընդգրկուն փոխգործակցությանն առնչվող հարցերը:
Արարատ Միրզոյանը և Յուրայ Բլանարին անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Նախարար Միրզոյանը շեշտել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պրակտիկայի մերժման, Ադրբեջանի կողմից բանակցային գործընթաց վերադառնալու և հանրահայտ սկզբունքներին համապատասխան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու կարևորությունը։