Արմինֆո.Հայաստանին խիստ անհրաժեշտ է ազգային անվտանգության նոր ռազմավարություն։ Այդ մասին Բրյուսելում Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին նվիրված համաժողովում հայտարարել է ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Արմինե Մարգարյանը։
Նրա խոսքով՝ 2007 եւ 2020 թվականներին ընդունված երկու ռազմավարություններն էլ հեռու էին իրականությունից։ Իհարկե, նշվել են սպառնալիքները, դրանց հաղթահարման ուղղությունները, բայց խոսք անգամ չկա այն մասին, թե ինչ միջոցներով ու մեթոդներով պետք է հանրապետությունը սպասարկի իր ազգային շահերը ներկա իրավիճակի հետ փոխկապակցվածությամբ։ Արցախյան երկրորդ պատերազմից և հայրենիքից հայերի տեղահանությունից հետո Հայաստանը կանգնեց իր պատմության ամենապատասխանատու փուլերից մեկի առջև, և այսօր անհրաժեշտություն կա հայոց պետականության հիմքում դնել ռազմավարական հայեցակարգեր: Հակառակ դեպքում, երկրի քաղաքականությունը կշարունակի < լողալ>, ինչը չի կարելի թույլ տալ։ <Այսօր կարևորագույն հարցերից մեկն այն է, թե արդյոք Հայաստանը պետք է ռազմավարական շրջադարձ կատարի, թե ոչ: Եվ եթե պետք է, ապա ո՞ր ուղղությամբ և դեպի ո՞ր ուժային կենտրոններ> ,- հարց է տվել փորձագետը:
Նրա խոսքով ՝ հայեցակարգերը կարող են տարբեր լինել, բայց բոլորի հիմքում պետք է լինի մեկ գաղափար. Հայաստանը պետք է լինի եվրոպական ընտանիքում: Երևանը պետք է գտնվի այն միջավայրում, որտեղ ակնհայտ է ժողովրդավարական արժեքների առկայությունը: <Դա, նույնիսկ, ապացույց չի պահանջում, իսկ անվտանգության հիմքում Հայաստանը պետք է առավելագույնս դիվերսիֆիկացնի իր հարաբերություններն այն ուժային կենտրոնների հետ, որոնք կիսում են պետության ուղղվածությունը դեպի ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն», - ասել է Մարգարյանը՝ կարևորելով այդ կենտրոնների հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ձևավորումը։ Նա նշել է, որ մինչև վերջերս երկիրը կախվածության մեջ էր մեկ ուժային կենտրոնից, ինչը հավասարազոր է ինքնասպանության:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ