Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնադրվել է Բուխարեստի գագաթնաժողովում վրա և այս պահին այն գոյություն ունի, և մենք աջակցում ենք նրան։ Այդ մասին հայտարարել Է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին՝ ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի այն պնդումներին, թե այն գոյություն չունի։
Ընդ որում, նա հավելել է, որ իրենք տեղեկացված են ոմանց կողմից հակասական գնահատականների, ինչպես նաև աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին, որոնք բխում են ռուս - ուկրաինական պատերազմից: "Դա նաև փոխում է Մինսկի միջնորդների միջև փոխգործակցության դինամիկան, որոնք, դրանից ելնելով, չեն հավաքվում՝ իրենց աշխատանքը կատարելու համար։ Այդ պատճառով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքն այս պահին սառեցված է", - ասել է նա, հավելելով, որ դա չի նշանակում, թե ԵԱՀԿ ՄԽ-ն չի կարող իր դերը խաղալ, երբ իրավիճակը փոխվի։
Միևնույն ժամանակ, դիվանագետը հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ն միայն ՄԽ-ն չէ, և այն ունի մի շարք գործիքներ և մեխանիզմներ, որոնք կարող են ներկայացվել հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար: "Ես այստեղ եմ, որպեսզի խթանեմ խաղաղության գործընթացը՝ առաջարկելով ԵԱՀԿ - ի այս ճկուն գործիքակազմը հաշտեցման, վստահության միջոցների ամրապնդման և երկու երկրների միջև համապարփակ և տևական խաղաղության հասնելու համար", - ասել է Օսմանին, հավելելով, որ իր հետ տարածաշրջան է ժամանել իր անձնական ներկայացուցիչը, որը քաջատեղյակ է խնդրին և պատրաստ է աջակցել խաղաղության հասնելու գործին: