Arminfo.info



 Չորեքշաբթի, 5 Ապրիլի 2023 13:13
Մարիաննա Մկրտչյան

Stratfor-ը կանխատեսում է Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի տարածքների սողացող օկուպացիայի շարունակում

Stratfor-ը կանխատեսում է Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի տարածքների սողացող օկուպացիայի շարունակում

Արմինֆո.Ամերիկյան Stratfor մասնավոր հետախուզական-վերլուծական ընկերությունը հոդված է հրապարակել "Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի ռիսկի վերագնահատում" վերնագրով:

 

Հոդվածում նշվում է, որ քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները կանգ են առել, ավելի ու ավելի հավանական են բռնության բռնկումները կամ Լեռնային Ղարաբաղում, կամ նրանց ընդհանուր սահմանին, նույնիսկ, եթե Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունը կամ Իրանի ուղղակի մասնակցությունը հակամարտությանը քիչ հավանական է:

 

"Մարտի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իր զինվորները գրավել են Հայաստանի հետ սահմանի մոտ գտնվող մի շարք տարածքներ։ Մի քանի օր առաջ նախարարությունը նաև հայտարարել էր, որ իր ստորաբաժանումները ձեռնարկել են "տեղական վերահսկողության անհրաժեշտ միջոցներ", որպեսզի կտրեն այլընտրանքային գրունտային ճանապարհը, որը հայերն օգտագործել են Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի գլխավոր ճանապարհի շարունակական արգելափակման ֆոնին, որը կապում է Հայաստանը վիճելի տարածքի հետ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 22 - ին նախազգուշացրել է, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից "կտրուկ հռետորաբանության եւ սպառնալիքների" աճը մեծացրել է "Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ագրեսիայի" եւ "էթնիկ զտումների" ռիսկը", - նշում են վերլուծաբանները:

 

"Ադրբեջանի գործողություններն ու Հայաստանի նախազգուշացումները երկկողմ հարաբերություններում լարվածության աճի վերջին նշաններն են, քանի որ խաղաղության շուրջ բանակցությունները եւ երկու երկրների միջեւ 2020 թվականի հրադադարի ռեժիմի պահպանման ապահովումը, կարծես, փակուղի են մտել", - նշում են հոդվածի հեղինակները:

 

Միևնույն ժամանակ, արձանագրվում է, որ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ բանակցային գործընթացը կարող է կորցնել թափը, հնարավորություն ընձեռելով վերսկսելու իր ազդեցությունը ցույց տալու Ադրբեջանի ջանքերը, այդ թվում ՝ ուժի կիրառմամբ, ինչը, հավանաբար, ի վերջո խթան կհաղորդի դիվանագիտական առաջընթացին:

 

Ընդ որում, հոդվածի հեղինակները "Ադրբեջանի դիրքորոշման մեջ առաջընթաց "   են անվանում Բերձորի (Լաչինի) միջանցքում անցակետ տեղադրելու ադրբեջանական կողմի առաջարկը (ճիշտ է, չեն մանրամասնել, թե ինչ առաջընթացի մասին է խոսքը, երբ իրականում դա հետընթաց է և եռակողմ պայմանավորվածությունների խախտմամբ միակողմանի կարգով իր կամքը հայկական կողմին պարտադրելու փորձ - խմբ.), պատճառաբանելով, որ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տարածաշրջանային տարանցիկ միջանցքները եւ սահմանների սահմանազատումը, ներկայումս, հիմնականում, վերաբերում են տեխնիկական մանրամասներին, իսկ Լեռնային Ղարաբաղի ապագան մնում է խաղաղության համաձայնագրի գլխավոր խոչընդոտը:

 

"Սակայն հետագա դիվանագիտական առաջընթացը դանդաղել է փետրվարի 18-ին Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հանդիպումից հետո, և պարզ չէ, թե հաջորդ անգամ երբ կհանդիպեն երկու երկրների ղեկավարները (կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ): Քանի դեռ բանակցությունները փակուղի են մտել, Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, կդիմի հրադադարի ռեժիմի փոքրածավալ խախտումների՝ Լեռնային Ղարաբաղում մարտավարական շահեկան շրջաններ գրավելու կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով նմանատիպ գործողություններ իրականացնելու համար: Բաքուն բազմիցս օգտագործել է այս ռազմավարությունը 2020 թվականի նոյեմբերին հրադադարի շուրջ համաձայնագրի ստորագրումից ի վեր՝ դիվանագիտական առաջընթացի հասնելու համար ՝ միաժամանակ ցուցադրելով և ուժեղացնելով ազդեցության իր լծակները", - գրում են վերլուծության հեղինակները։

 

Ընդ որում, հոդվածագիրները համոզված են, որ, չնայած իր ագրեսիվ գործողություններին, Ադրբեջանը հազիվ թե լայնածավալ ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանում նոր տարածքների մեծ հատվածների գրավման նպատակով, քանի որ պակաս ծախսատար եղանակները կարող են թույլ տալ Բաքվին շարունակել առաջխաղացումը դեպի իր նպատակները:

 

Ընդ որում, նրանք արձանագրում են, որ ամեն անգամ, երբ ադրբեջանական ուժերն առաջ են շարժվում, դա բարելավում է նրանց մարտավարական դիրքը, նույնիսկ, եթե այդ տարածքային նվաճումները շփման իրական գիծը տեղափոխում են ընդամենը մի քանի մետրով:

 

"Նման զորաշարժերը նաև մեծացնում են ադրբեջանական կառավարության բանակցային լծակները՝ մեծացնելով լայնածավալ ռազմական գործողության սպառնալիքը։ Համեմատած խոշոր տարածքային զավթումների հետ՝ այս ռազմավարությունը թույլ է տալիս Ադրբեջանին շարունակել իր դիրքերի ամրապնդումը և մեծացնել իր ազդեցությունը՝ առանց Հայաստանի հետ նոր լայնածավալ պատերազմ հրահրելու ռիսկի, ինչպես նաև առանց միջազգային դատապարտման (և, հավանաբար, պատժամիջոցների): Այսպիսով, Բաքուն քիչ խթաններ ունի Լեռնային Ղարաբաղում մնացած տարածքի մեծ մասը կամ ամբողջը գրավելու և/կամ հարավային Հայաստանի մի մասը գրավելու ռազմական գործողություն իրականացնելու համար", - համոզված են վերլուծաբանները։

 

Բացի այդ, նրանց կարծիքով, Ադրբեջանը քիչ է շահագրգռված առանց անհրաժեշտության վտանգի ենթարկել խաղաղության համաձայնագիրը, որը, հավանաբար, զգալիորեն իր օգտին կլինի: "Չնայած շարունակվող կարգավորման գործընթացների միջոցով երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ, նույնիսկ, Թուրքիայի հետ իր հարաբերությունները փոխելու Հայաստանի փորձերին, շատ քիչ հավանական է, որ Երեւանը կարողանա ապահովել որեւէ արտաքին գործընկերություն, որը կարող է լրջորեն խաթարել Ադրբեջանի ազդեցությունը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը հրատապ անհրաժեշտություն չի համարում լայնածավալ ներխուժումը Լեռնային Ղարաբաղ կամ Հայաստան՝  չնայած հակառակի մասին իր հրապարակային հայտարարություններին", - ընդգծել են Stratfor-ում։

 

Նրանք նաև վստահ են, որ ԵՄ դիտորդների վերջին տեղակայումը սահմանի հայկական կողմում կարող է Էլ ավելի հետ պահել Ադրբեջանին լայնածավալ հարձակումից:

 

Միևնույն ժամանակ, հոդվածի հեղինակները նշում են, որ վերջին շաբաթներին Հայաստանը առաջընթաց է գրանցել հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, որը հանդիսանում է Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցը: "Հայաստանի եւ Թուրքիայի համար իրենց երկկողմ հարաբերությունների վերականգնմանն ուղղված նման ջանքերն առաջարկում են լծակներ, որոնք նրանք կարող են օգտագործել Ադրբեջանին խաղաղ բանակցություններում ավելորդ պահանջներ առաջադրելուց հետ պահելու համար, քանի որ Բաքուն կնախընտրեր, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ նախապես պայմանավորված լիներ համաձայնության ձեռքբերմամբ, որը վերջ կդներ Հայաստանի հետ իր հակամարտությանը", - ընդգծվում է հոդվածում:

 

Միևնույն ժամանակ, հոդվածում նշվում է, որ Իրանը շարունակելու է Ադրբեջանին զսպելուն ուղղված գործողությունները՝ "պահպանելով առանց այդ էլ բարձր լարվածությունը երկու երկրների միջև":

 

"Ադրբեջանի կողմից 2020թ. հրադադարի բազմակի խախտումները, զուգորդված Ուկրաինայում ռուսական բանակի անհաջողությունների հետ, խաթարել են ինչպես ռուս խաղաղապահների հեղինակությունը Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ վստահությունը՝ Հայաստանը ադրբեջանական ոտնձգություններից պաշտպանելու Ռուսաստանի  հանձնառության նկատմամբ։ Սա անհանգստացրել է հարևան Իրանին, մեծացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հարավային հատված լայնածավալ ներխուժման վտանգը, ինչը կարող է արգելափակել Իրանը Սև ծովին կապող առևտրային ուղիները: Նման ներխուժումը կարող է հանգեցնել նաև Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի կողմից ողջ սահմանի վերահսկության, որը վերջին շրջանում սիրախաղ է անում նաև Իսրայելի հետ, որոնք տարածաշրջանում Թեհրանի երկու գլխավոր մրցակիցներն են", - հավելել են վերլուծաբանները:

 

Այս համատեքստում, շարունակել են նրանք, Իրանն ակտիվացրել է Ադրբեջանի հասցեին ուղղված սպառնալիքները՝ հույս ունենալով զերծ պահել նրան Հայաստանի հարավային հատվածի վրա հարձակումից։ Հավելվում է, որ վերջին ամիսներին Իրանի կառավարությունն ակտիվացրել է դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, ինչի մասին վկայում է մարտի 22-ին Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիի այցը Հայաստան:

 

"Իրանցի զինվորականները նաև սպառնալից զորաշարժեր են իրականացրել Ադրբեջանի հետ սահմանի մոտ և քարոզչություն տարածել, որը ցույց է տալիս ադրբեջանական քաղաքների վրա հարձակման հնարավորությունը։ Բաքվի շարունակվող ներխուժումը և վերջին սադրանքները դադարեցնելու Ռուսաստանի անկարողության պայմաններում Թեհրանը շարունակելու է ձեռնարկել այդ համեմատաբար քիչ ծախսատար գործողությունները, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի ստիպեն Ադրբեջանին հաշվի առնել Իրանի հնարավոր ներգրավումը պատերազմում՝ դրանով իսկ բարդացնելով ուժային լուծման հետևանքները Բաքվի համար: Բայց, եթե Ադրբեջանն իրականում չփորձի գրավել Հայաստանի հարավում գտնվող տարածքը, քիչ հավանական է, որ Իրանն ուղղակիորեն միջամտի հակամարտությանը, հաշվի առնելով ներքաղաքական հետևանքները ռեժիմի համար, և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ պատերազմի հնարավորությունը", - կարծում են հեղինակները ՝ հիշեցնելով Բաքվի և Իրանի հարաբերությունների վատթարացման մասին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա Հայաստանը կդառնա ոչ թե ռուսական գուբերնիա, այլ՝ ադրբեջանական պրոտեկտորատ, ինչն ավելի վատ է. Արա ՊապյանԵթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա Հայաստանը կդառնա ոչ թե ռուսական գուբերնիա, այլ՝ ադրբեջանական պրոտեկտորատ, ինչն ավելի վատ է. Արա Պապյան
Քաղաքագետ. Ադրբեջանում շատ լուրջ են գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներըՔաղաքագետ. Ադրբեջանում շատ լուրջ են գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները
ՀԺՄ-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերըՀԺՄ-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը
Ադրբեջանում մտահոգված են Հայաստանում իրավիճակի զարգացմամբ.  ԱԺ նախկին պատգամավորԱդրբեջանում մտահոգված են Հայաստանում իրավիճակի զարգացմամբ.  ԱԺ նախկին պատգամավոր
Լեմկինի ինստիտուտ. Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Նիկոլ Փաշինյանը  Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը վերացնելու ռիսկի է դիմումԼեմկինի ինստիտուտ. Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Նիկոլ Փաշինյանը  Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը վերացնելու ռիսկի է դիմում
Դիվանագիտությունն ու երկխոսությունը կայունության և խաղաղության միակ ճանապարհն են. ԵԱՀԿ գործող նախագահԴիվանագիտությունն ու երկխոսությունը կայունության և խաղաղության միակ ճանապարհն են. ԵԱՀԿ գործող նախագահ
«Կամազը» դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել«Կամազը» դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
Միրզոյանը խուսափել է պատասխանել Ալմա Աթայի հռչակագրի կիրառման լեգիտիմության վերաբերյալ հարցին՝ որպես Ադրբեջանի հետ սհամանի սահմանազատման հիմքՄիրզոյանը խուսափել է պատասխանել Ալմա Աթայի հռչակագրի կիրառման լեգիտիմության վերաբերյալ հարցին՝ որպես Ադրբեջանի հետ սհամանի սահմանազատման հիմք
ԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել արցախցիների՝ իրենց տներ վերադարձին աջակցության վերաբերյալ հարցինԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել արցախցիների՝ իրենց տներ վերադարձին աջակցության վերաբերյալ հարցին
ԵԱՀԿ գործող նախագահ. թե Երևանը, թե Բաքուն նախընտրում են իրենց միջև առկա տարաձայնությունները լուծել երկկողմ ձևաչափովԵԱՀԿ գործող նախագահ. թե Երևանը, թե Բաքուն նախընտրում են իրենց միջև առկա տարաձայնությունները լուծել երկկողմ ձևաչափով
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը՝ ապրիլի 19-ին ընդունված սկզբունքների հիման վրաՖրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը՝ ապրիլի 19-ին ընդունված սկզբունքների հիման վրա
Ադրբեջանցի վանդալները հողին են հավասարեցրել Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցինԱդրբեջանցի վանդալները հողին են հավասարեցրել Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
ՆԳՆ. Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 134 մասնակիցՆԳՆ. Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 134 մասնակից
Ընդդիմադիր. Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն էԸնդդիմադիր. Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է
Պետք չէ այդքան ջանք գործադրել հանուն պարգեւավճարի, ոստիկաններին կոչ է արել Գառնիկ ԴանիելյանըՊետք չէ այդքան ջանք գործադրել հանուն պարգեւավճարի, ոստիկաններին կոչ է արել Գառնիկ Դանիելյանը
ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ԵրևանԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Երևան
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններՀայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ
Փաստաբան. Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմիցՓաստաբան. Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից
Իրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներինԻրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Երևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներԵրևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներ
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Հանրապետության հրապարակում ընթանում է հերթական համազգային հանրահավաքը. ելույթ ունեցողները կոչ են անում պայքարել ազգային ինքնության համարՀանրապետության հրապարակում ընթանում է հերթական համազգային հանրահավաքը. ելույթ ունեցողները կոչ են անում պայքարել ազգային ինքնության համար
Մարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասինՄարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասին
Արդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվումԱրդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվում
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիներըՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները
ՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասինՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասին
Ռուսաստանցի փորձագետը նշել է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանի ժողովուրդըՌուսաստանցի փորձագետը նշել է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանի ժողովուրդը
Հայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմՀայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքովԲողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Արքեպիսկոպոս. Ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողությանԱրքեպիսկոպոս. Ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողության
Օսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ ՍրբազանըՕսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը
Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ "Կամազ" վարած անձի նկատմամբ
Հայաստանն անցել է Եվրատեսիլի եզրափակիչՀայաստանն անցել է Եվրատեսիլի եզրափակիչ
Հայաստանի գլխավոր դատախազությունն առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին հանձնել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի գլխավոր դատախազությունն առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին հանձնել է ԳԴՀ իրավասու մարմիններին
Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է աջակցել վարչապետ Փաշինյանի իմպիչմենտի ընթացակարգինԽորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է աջակցել վարչապետ Փաշինյանի իմպիչմենտի ընթացակարգին
Բողոքի շարժման առաջնորդ. Մեր պայքարը պայքար է հանուն ճշմարտության, և այդ պայքարի հիմնական կրողն ուսանողությունն էԲողոքի շարժման առաջնորդ. Մեր պայքարը պայքար է հանուն ճշմարտության, և այդ պայքարի հիմնական կրողն ուսանողությունն է
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի այն ուսանողներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն անհնազանդության  խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի այն ուսանողներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն անհնազանդության  խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով 
Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համարԲագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համար
Հանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքովՀանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքով
Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեքԲագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեք
Հայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետՀայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետ
Թույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետըԹույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետը
Իշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք ՉալաբյանԻշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք Չալաբյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին
Սա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավարՍա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավար
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուրՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուր
Պուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերիցՊուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից
Հայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համարՀայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համար
Պեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդություններըՊեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները
Ընդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասինԸնդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասին
Կաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբանԿաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան
Երևանում մեկնարկել է Երևանում մեկնարկել է "Անմահ գնդի" երթը
Կառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումըԿառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը գալիս է Երևան՝ Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի
Արցախի ղեկավարությունն այցելել է Արցախի ղեկավարությունն այցելել է "Եռաբլուր" զինվորական պանթեոն
 Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են  Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցներին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան