Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտում գնահատական չեն տվել իրանա-ադրբեջանական սահմանի մոտ ԻՀՊԿ ցամաքային զորքերի զորավարժություններին։
Հոկտեմբերի 24-ին ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով Իրանի իրականացրած զորավարժությունների վերաբերյալ կարծիք հայտնելու խնդրանքին, որոնք որոշակի մտահոգություն են առաջացրել Բաքվում, ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, մասնավորապես, ասել է. "Ես այդ մասին հատուկ մեկնաբանություն չունեմ։ Իհարկե, մենք ուզում ենք տեսնել, և մենք հստակ հայտարարել ենք կովկասյան կայուն տարածաշրջանով մեր շահագրգռվածության մասին։ Տարածաշրջանում, որտեղ մենք աշխատում ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, որպեսզի նվազեցնենք այդ երկու երկրների միջև լարվածությունը և աշխատենք ավելի լայն լարվածության թուլացման ուղղությամբ, որը կարող է առաջանալ"։
Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի զորավարժությունները մեկնարկել էին հոկտեմբերի 17-ին Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգում՝ Արաքս գետի շրջանում, եւ տեւել են մեկ շաբաթ: Իրանում հայտարարել են, որ այդ զորավարժությունները ուղղված չեն տարածաշրջանի երկրների դեմ, սակայն ուղերձ են հղում տարածաշրջանում որոշակի հավակնություններ ունեցող երկրներին: