Արմինֆո.ճռականորէն դատապարտում ենք վերջին օրերին ՀՀ վարչապետի հրապարակային ելույթներում տեղ գտած խիստ վտանգավոր եւ հակազգային դիրքորոշումներն ու մոտեցումները, եւ այդ հիմքով Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած բանակցութիւնների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այդ մասին հայտարարել է ՀՅԴ բյուրոն:
«Հայտարարում ենք.
- ՀՀ վարչապետը եւ իշխող վարչախումբը չեն սպասարկում հայկական շահերը եւ չունեն լեգիտիմ մանդատ Հայաստանի ու հայութեան անունից ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որը հարցականի տակ է դնում Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանութիւնն ու հայ ժողովրդի շահերը։
– Միջազգային իրաւունքի սկզբունքների եւ նորմերի կոպիտ ոտնահարմամբ, մասնաւորապէս ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի կիրառման, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից բացայայտ ագրեսիայի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնագրաւման պայմաններում՝ սահմանազատման եւ սահմանագծման ուղղութեամբ ցանկացած գործընթացի նախաձեռնում եւ իրականացում անընդունելի է։
– Արցախն իր ինքնիշխանութիւնը հռչակել է միջազգային եւ ներպետական իրաւական կառուցակարգերին համապատասխան եւ այն սակարկման ենթակայ չէ։
– Հայաստանի Հանրապետութիւնը որեւէ պարագայում չի կարող հրաժարուել Արցախի ժողովրդի անվտանգութեան եւ ինքնորոշման իրաւունքի երաշխաւորի կարգավիճակից։ Նման քայլը անխուսափելիօրէն կը յանգեցնի Արցախի հայաթափմանն ու արցախահայութեան հայրենազրկմանը։
Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հաւատարիմ կը մնան իրենց ստանձնած մանդատին ու պարտաւորութիւններին եւ հետեւողական կը լինեն հռչակուած սկզբունքների հիման վրայ Արցախի հիմնախնդրի կարգաւորման հարցում։
Կո՛չ ենք ուղղում հայ ժողովրդին չտրուել իշխանութեան կողմից սերմանուող պարտուողական տրամադրութիւններին, չյուսահատուել, համախմբուել ազգային ուժերի շուրջ եւ բեկում մտցնել իրավիճակի մէջ։ Դա ենթադրում է արմատական փոփոխութիւններ երեք հիմնական ուղղութիւններով.
ա) Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնումով համահայկական զօրաշարժի իրականացում,
բ) պաշտպանութեան եւ անվտանգութեան հրատապ խնդիրների լուծում,
գ) կենսական զիջումները բացառելուն ուղղուած արտաքին զօրակցութեան ապահովում:
Այս առաջնահերթ խնդիրների լուծումը հնարաւոր է միայն ժողովրդի վստահութիւնը վայելող ազգային համաձայնութեան նոր կառավարութեան ձեւաւորման դէպքում։
Մենք վճռական ենք, յստակ պատկերացնում ենք մեր անելիքները եւ կոչ ենք անում միասնական պայքարի», - ասվում է ՀՅԴ բյուրոյի հայտարարությունում։
Հիշեցնենք. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին Պրահայում «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած հանդիպման արդյունում ընդունել են հայտարարություն, որում
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը: