Արմինֆո. Նիկոլիզմի խաղաղության օրակարգը տապալված է։ Նման կարծիք է հայտնել ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Նույնիսկ նրա թիմակիցներն ու հաճախորդներն են ընդունում, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքների։ Սա այն դեպքում,երբ մեռանք ասելով՝ չի կարելի թուրքի ու ադրբեջանցիների խաղը խաղալ։
Բայց նիկոլիստները.. Արցախի բանակը գլխատեցին: Դեմարկացիա ու դելիմիտացիա անել համաձայնվեցին:
Ադրբեջանի 5 կետերն ընդունեցին: Արցախի անկախության գաղափարից հրաժարվեցին: Վախեցան Արցախ գնալ: Գորիս-Կապան ճանապարհը տվեցին: Հայաստանի 41 քառ. կմ ադրբեջանցիներն օկուպացրեցին։
Պատերազմից հետո բանակը վերազինելու որեւէ քայլ չարեցին։ Իսկ հիմա նապաստակի նման գոռում են,թե ռազմական սադրանքները չեն բացառում։ Դրա մեղավորը դուք եք,ու՞մ վրա եք մուննաթ գալիս։ Թե՞ սցենարով որոշ տարածքներ նոր ռազմական էսկալացիայով կամ դրա սպառնալիքի տակ պետք է հանձնեք», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Շարմազանովը
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Հայաստանի վրա եռակի սպառնալիք է կախված՝ ներքին, տարածաշրջանային եւ գլոբալ նշանակության, եւ եթե ընդդիմությանը չհաջողվի չեզոքացնել երեք սպառնալիքներից ամենակարեւորը ՝ ներքինը, ապա հնարավոր կլինի խոսել պետության ոչնչացման գործընթացի մասին: Միաժամանակ, Զաքարյանը վստահեցնում է, որ ընդդիմությունն այսօր լիարժեք հնարավորություն ունի չեզոքացնելու անվտանգության սպառնալիքները, որոնք կանգնած են Հայաստանի առջև։ "Այս գործընթացում ընդդիմությանն առայժմ չի հաջողվում շատ կարևոր բան ՝ ներգրավել առավելագույն թվով մարդկանց և ստանալ նրանց անմիջական աջակցությունը", - ասել էց քաղաքական գործիչը:
Խոսելով Հայաստանի համար երկրորդ սպառնալիքի մասին՝ Զաքարյանը համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է հաշվարկել բոլոր գործընթացները, որոնք կարող են նոր սպառնալիքներ ստեղծել Հայաստանի համար: Նա ընդգծել է, որ խոսքը ոչ միայն երկրի ռազմական կամ ֆիզիկական անվտանգության, այլեւ պարենային, հաղորդակցական, կրթական, ժողովրդագրական, արժեքային, հոգեւոր անվտանգության մասին է: "Իսկ ի՞նչ են անում ներկայիս իշխանությունները։ Նրանք նպատակաուղղված ոչնչացնում են պետության գոյության իմաստային սյուները՝ ինքնուրույն պաշտպանվելու և միասնական գործելաոճով գործելու ունակությունը", - ասել է նա "Հայաստան" և "Պատիվ ունեմ" խորհրդարանական խմբակցությունների նախաձեռնած "Հայաստանի իրական օրակարգը" քննարկումների ժամանակ։
Ինչ վերաբերում է երրորդ մակարդակին ՝ գլոբալ սպառնալիքներին, որոնք կապված են աշխարհում ուժերի հավասարակշռության փոփոխության հետ, շարունակել է Զաքարյանը, առաջարկում եմ երկու ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններին ստեղծել անվտանգության նոր ռազմավարության մշակման խումբ, քանի որ իշխանությունների կողմից ավելի վաղ ընդունված անվտանգության ռազմավարությունը ոչ մի բանի համար պիտանի չէ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբից Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն ամենօրյա ռեժիմով տեղեկացնում է առաջնագծում հայկական կողմի սադրանքների մասին: Իսկ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքում է հակառակորդի հայտարարությունները։ Հավելենք նաև, որ նախորդ շաբաթ առաջնագծում հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհվել էր ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող ։
Այսօր հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել պատշաճ կերպով արձագանքել ՝ կասեցնելու համար Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին նախապատրաստվող սադրանքը: