Արմինֆո. Երեւանում ընթանում են "Եվրանեսթ" խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը:
Բացելով միջոցառումը՝ "Եվրանեսթում" ՀՀ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը ողջունել է
քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովի եւ էներգետիկ ժողովրդավարության հանձնաժողովի համատեղ աշխատանքի սկիզբը: Նիստի մասնակիցները հաստատել են օրակարգը և անցել քննարկումներին: Այսօրվա քննարկումների առանցքային թեմաներից մեկը "Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի ռազմական ներկայության ավելացումն է"։
"Եվրանեսթ" խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսն իր ելույթում վստահեցրել է, որ իրենք այսօր դիմակայում են "հետկայսերական հավակնություններին", որոնք հանգեցնում են ագրեսիվ գործողությունների: Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ ռուս ժողովուրդը դեմ է Ռուսաստանի ղեկավարության քաղաքականությանը, քանի որ կորցնում է զարգացման, իր ապագան կառուցելու լավագույն հնարավորությունները:
Նա նաեւ հիշեցրել է, որ Եվրամիությունն արդեն իր դիրքորոշումը հայտնել է Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ, միջոցառման բանախոսները քննադատել են Ռուսաստանի գործողությունները և կոչ արել "արմատական քայլեր ձեռնարկել այն զսպելու ուղղությամբ": Միջոցառման մասնակիցների կարծիքով՝ ռուսական կողմի գործողությունները սպառնալիք են "եվրոպական անվտանգության" համար։ Լիակատար աջակցություն է հայտնվել Ուկրաինային: