Արմինֆո. Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարության մեջ՝ ի պատասխան Ուկրաինայի շուրջ իրադարձությունների եւ այդ երկրում հայկական դիվանագիտական ներկայացուցչության գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ների, այդ թվում ԱրմԻնֆոյի, բազմաթիվ հարցումների։
"Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ", - ընդգծել է Հունանյանը:
Վերջին ամիսներին Արևմուտքը մշտապես Մոսկվային մեղադրում է "Ուկրաինա ներխուժում" նախապատրաստելու մեջ, հայտարարելով, որ ռուսական զորքերը մոտեցել են հարևան պետության հետ սահմանին։ Նախօրեին Politico թերթը, հղում անելով "իրազեկ աղբյուրներին", գրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արեւմտյան երկրների առաջնորդներին նշել է, իբր, ծրագրված "հարձակման" ամսաթիվը՝ փետրվարի 16-ը: Ռուսաստանում մերժում են Ուկրաինայում հակամարտության սրման վերաբերյալ իրենց վերագրվող բոլոր ծրագրերը և հիշեցնում, որ Կիևը չի հետևում Մինսկի համաձայնություններին։ Կրեմլում եւ ՌԴ ԱԳՆ - ում բազմիցս նշել են, որ "ագրեսիայի մասին" լցոնումների նպատակը ռուսական սահմանների մոտ օտարերկրյա խմբավորման ավելացումն է: Այնտեղ նաեւ բացատրել են, որ իրավիճակի սրման հիմնական պատճառնը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործողություններն են, որոնք Ուկրաինային սպառազինություններ են մատակարարում՝ դրանով իսկ նրան մղելով ռազմական արկածախնդրության:
Բացի այդ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 11-ին ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Ուկրաինան: Նրա խոսքով՝ այդ երկրում իրավիճակը "կարող է վերահսկողությունից դուրս գալ շատ արագ": "Ռուսական ռազմական գործողությունների աճող սպառնալիքի պատճառով" COVID-19-ի առնչությամբ Ուկրաինա չայցելելու կոչով նախազգուշացում է հրապարակել նաեւ Պետդեպարտամենտը: ԱՄՆ-ից հետո եւս մի քանի պետությունների իշխանություններ իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ Ուկրաինա ուղեւորություններից (Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Ֆինլանդիա, Լատվիա, Էստոնիա, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո):