Արմինֆո. Ազգային-ժողովրդավարական բևեռի երիտասարդական թևը կազմակերպում է «Արժանապատվության» ակցիա Հայաստանում Բելառուսի դեսպանության մոտ՝ ի պատասխան Հայաստանի վերաբերյալ Բելառուսի բռնապետ Լուկաշենկոյի վիրավորական հայտարարության։ Այդ մասին ասվում է Ազգային-ժողովրդավարական բևեռի երիտասարդական թևի այսօր տարածած հայտարարությունում:
«Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու։ Ակցիան տեղի կունենա փետրվար 9ին` ժամը 13։00ին։ Հասցեն՝ Կոտայքի մարզ, Առինջ գյուղ, Մ.Բաղրամյան 9, 9/1 (https://clck.ru/au3Qe)», - ավսում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահը ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում, անդրադառնալով միութենական պետության հնարավոր մասնակիցներին, նշել էր, որ այդ միավորման մեջ կլինեն Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը եւ, ճիշտ քաղաքականության դեպքում, նույնիսկ, Ուկրաինան: Ընդ որում, խոսելով Հայաստանի մասին, Բելառուսի առաջնորդը բավականին ոչ կոռեկտ ձեւակերպումներ է օգտագործել ։ "Ոչ, դե Հայաստանը գնալու տեղ չունի։ Դուք կարծում եք, որ նրանք որեւէ-մեկին պե՞տք են: Նրանք արդեն տեսան։ .. Նիկոլ Վովաեւիչը դա տեսավ", - ասել է Լուկաշենկոն։
ԵԱՏՄ և ՀԱՊԿ գծով դաշնակից Բելառուսի նման վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ քննադատության ալիք է հարուցել հայ հասարակության շրջանում։ Դրա հետ մեկտեղ, կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, մեկնաբանելով Լուկաշենկոյի արտահայտությունները, նշել է, որ Բելառուսի նախագահը, որպես պետության ղեկավար, անթույլատրելի եւ չափազանց անտեղի արտահայտություններ է թույլ տվել: Նրա խոսքով ՝ գործընկեր երկրի առաջնորդն իրավունք չունի նման մտքեր արտահայտել գործընկեր մյուս երկրների հասցեին։ Իսկ "Հայաստան" դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Լուկաշենկոյի վերը նշված հայտարարությունը որակել է նոնսենս միջազգային դիվանագիտական պրակտիկայում, սկանդալային դրվագներից մեկը: Սակայն, ընդդիմադիրի համոզմամբ, Հայաստանն իր դաշնակիցների նման արտահայտությունների պատճառները պետք է փնտրի իր մեջ։ "Մենք թույլ ենք տալիս այդպես խոսել մեզ հետ։ Եվ ոչ միայն Լուկաշենկոն է դա անում։ Հարևան երկրի նախագահն ուղղակի նվաստացնում և վիրավորում է մեր երկրին ու նրա ղեկավարին։ Երբ մենք ասում էինք, որ Հայաստանը կորցրել է սուբյեկտությունը, հեղինակություն չունի իրեն պաշտպանելու և իր հետ հաշվի նստել սըիպելու համար, հիմա տեսնում եք, որ դա իրականություն է։ Դա հետեւանք է: Լուկաշենկոն այն օդիոզ դեմքերից է, ովքեր ասում են այն, ինչ մտածում են, առանց հաշվի առնելու, թե արդյոք կարելի է օգտագործել նման բառապաշար, թե՝ ոչ: Բայց դա խոսում է ներքին լուրջ խնդիրների և այն մասին, թե ինչ է կատարվում կուլիսների հետեւում", - ամփոփել է Ռուստամյանը։