Արմինֆո. 2021 թվականի հունվար-դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 3 մլն 124 հազար տոննա բեռ, ինչը 2,4 տոկոսով պակաս է 2020 թվականի ցուցանիշից:
Ընդ որում, արտահանման հաղորդակցությունում փոխադրվել է 400 հազար տոննայից մի փոքր ավելին, ինչը 17 տոկոսով պակաս է 2020 թվականի ցուցանիշից, ներմուծման հաղորդակցությունում՝ 646,5 հազար տոննա (4,4 տոկոս անկում), և տեղական հաղորդակցությունում՝ 2 մլն տոննա (2,7 տոկոս աճ):
ՀԿԵ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, 2021 թվականին ՀԿԵ գնացքներով փոխադրվել է 436 հազար ուղևոր, ինչը 43 տոկոսով ավելի է 2020 թվականի ցուցանիշից: Անցյալ տարի միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 19,5 հազար ուղևոր, տեղական հաղորդակցությունում՝ 416,5 հազար: Ուղևորների թվի զգալի աճը պայմանավորված է 2020 թվականի ցածր վիճակագրական բազայով COVID-19 համաճարակի սահմանափակումների պատճառով:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: