Արմինֆո.Շատ շուտով Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից վերահսկվող 21-կիլոմետրանոց հատվածը կվերածվի ոչ մի տեղ տանող ճանապարհի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Հանրային խորհրդի ղեկավար, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստեփան Սաֆարյանը։
"Եթե ես ճիշտ եմ հասկանում Երևանի մտադրությունները, ապա իր պատասխան քայլով, այն է՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի հայկական հատվածներում հսկիչ անցակետերի տեղադրմամբ, մեր ղեկավարությունը ձգտում է որևէ իմաստից զրկել ադրբեջանական հսկիչ անցակետերի հայտնվելը իրենց կողմից վերահսկվող տեղամասերում։ Ոչ իրանցի, ոչ էլ, առավել եւս, հայ վարորդները, հաստատ, չեն անցնի 4 անցակետով եւ մաքսատուրքեր չեն վճարի ճանապարհի 21-կմ հատվածում գտնվող երկու պետություններին։ Ինչն այդ հատվածը լիովին զրկում է որևէ նշանակությունից և իմաստից", - նշել է նա։
Երեկ երեկոյան Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հաղորդել է, որ Բաքուն Երեւանին տեղյակ է պահել Գորիս-Կապան ավտոմոբիլային ճանապարհի հատվածում մաքսային եւ սահմանային ընթացակարգերի իրականացման նպատակով մաքսակետեր տեղադրելու մասին' սկսած կեսգիշերից: "Մենք, մեր հերթին, արդեն սկսել ենք նմանատիպ մաքսակետերի տեղադրման աշխատանքները։ Կապան-Տաթև նոր ճանապարհն արդեն պատրաստ է, ինչը նշանակում է, որ Հայաստանն ունի անվտանգ այլընտրանք ինչպես ավտոմեքենաների երթևեկության, այնպես էլ բեռնափոխադրման համար", - ընդգծել է նա։
Սաֆարյանի կանխատեսմամբ, այդ ճանապարհն աստիճանաբար, պարզապես, կվերանա, ինչը բացարձակ անիմաստ կդարձնի Բաքվի վերջին բոլոր գործողությունները: Առաջին հերթին՝ Գորիս-Տաթև արդեն շահագործման հանձնված ճանապարհի շինարարության ավարտի շնորհիվ։ Իսկ հետագայում՝ երկրորդ այլընտրանքային ճանապարհի շնորհիվ, որը ֆինանսավորվում է, այդ թվում, ԵՄ կողմից, թունելներով Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շնորհիվ։ "Հասկանալի է, որ այն ռելիեֆի բարդության պատճառով, որով այն անցնում է, շահագործման հանձնված Գորիս-Տաթև ճանապարհահատվածն ամենեւին էլ լավագույնը չէ, և, իհարկե, ժամանակավոր լուծում է։ Սակայն շատ շուտով Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը վերջնականապես կփակի այս խնդիրը և, համապատասխանաբար, արդեն այսօր Բաքվի գործողությունները կորցրել են ցանկացած իմաստ և, համապատասխանաբար, վերջնական արդյունքի հասնելու հեռանկարները", - ամփոփել է վերլուծաբանը։