Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին կոչը միանգամայն տրամաբանական կերպով ուղղված է Ադրբեջանին։ Նման համոզմունքը պայմանավորված է աշնանային պատերազմից անմիջապես հետո հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի քայլերի և գործողությունների անհրաժեշտության մասին Հայաստանի հայտարարությամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը։
Ապրիլի 14 - ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում իրենց գնահատականն են տվել տարածաշրջանում տիրող իրավիճակին և մի քանի կոչեր հնչեցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին:
"Երեւանը պաշտոնական մակարդակով հայտարարել է, որ հակամարտությունը լուծված չէ, քանի որ դրա ուժային լուծումը չի կարող համարվել լուծում։ Հետևաբար, Արցախի կարգավիճակի և հարակից այլ հարցերի շուրջ քննարկումները պետք է շարունակվեն։ Պաշտոնական Երևանի կողմից նման օրակարգ ձևավորելու լույսի ներքո համանախագահների վերջին հայտարարության բովանդակությունը Հայաստանին ուղղակի չի կարող վերաբերել՝ ըստ սահմանման", - կարծում է նա։
Ընդ որում, Սաֆարյանի գնահատմամբ, Մինսկի խումբ՝ որպես այդպիսին, այսօրվա դրությամբ գոյություն չունի, ինչի լույսի ներքո համանախագահներն իրենց հայտարարությամբ, առաջին հերթին, փորձում են փրկել, ըստ էության, Մինսկի ձեւաչափը: Հայկական շահերին այդ միտման համապատասխանության աստիճանը, նրա կարծիքով, վաղաժամ է գնահատել։ Ընդ որում, ՄԽ վերջնական փլուզման հեռանկարը, նրա կանխատեսմամբ, կհանգեցնի խնդիրների քննարկման տարածաշրջանային ձևաչափի ստեղծման։ Օրինակ, Անկարայի առաջարկած եւ Թեհրանի կողմից յուրովի վերաձեւակերպված 3+3 ձեւաչափի։
Այսպիսով, հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ասպարեզից հեռանալու դեպքում անխուսափելի վակուումը նոր, առայժմ գոյություն չունեցող, ձեւաչափով լրացնելու հեռանկարն է համանախագահներին դրդում, Սաֆարյանի գնահատմամբ, փրկել այն: Փրկել ինքն իրեն, բայց՝ ոչ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, առավել ևս, Հայաստանը։ Քանի որ Մինսկի խմբի պահվածքը պատերազմի 44 օրերի ընթացքում ցույց տվեց, որ նրա հայտարարություններն առանձնապես ոչ ոքի չեն հուզում։ Ինչից հետո արդյունքում ստեղծված իրավիճակը հանգեցրեց պատերազմի դադարեցմանը, ըստ էության, Ռուսաստանի կողմից։
Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը որակել է որպես կոչ Ադրբեջանին՝ հրաժարվելու ապակառուցողական քաղաքականությունից, որը կխանգարի երկու երկրների միջեւ երկխոսությանը: "Համանախագահները կրկին հիշեցրել են Ադրբեջանին եռակողմ հայտարարության բոլոր կետերի կատարման անհրաժեշտության մասին՝ ներառյալ ռազմագերիների վերադարձը։ Երեւանը երբեք չի հրաժարվել Բաքվի հետ երկխոսությունից եւ պատրաստ է ջանքեր գործադրել հակամարտության վերջնական լուծման համար, ինչը հնարավոր է միայն ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա Արցախի կարգավիճակը որոշելու դեպքում", - հայտարարել Է նախարարը: