Արմինֆո.<Լուսավոր Հայաստան> խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ խորհրդարանի լուծարման դեպքում մտադիր է վարչապետի պաշտոնում առաջադրել իր թեկնածությունը:
ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ Մարուքյանը նշել է, որ իր խմբակցության և իշխող դաշինքի օրակարգը տարբերվում է ։
<Մենք կարծում ենք, որ երկրում պետք է ձևավորվի անցումային կառավարություն։ Որպես վարչապետի թեկնածու՝ ԼՀ-ն առաջադրում է ինձ ։ Մենք, <Բարգավաճ Հայաստան> խմբակցության հետ միասին, համաձայն չենք իշխանությունների օրակարգին ։ Նրանք նախապայման են դնում, հուշագրի ստորագրում այն մասին, որ ընդդիմությունը չպետք է առաջադրի իր թեկնածուին վարչապետի պաշտոնում ։ Իշխող խմբակցությունը ցանկանում է ամեն գնով արտահերթ ընտրություններ անցկացնել իր օրակարգով, բայց մեր օրակարգերը տարբերվում են>,- նշել է Մարուքյանը։
Պատգամավորը նշել է, որ ինքը առաջարկել է ստորագրել կոնտրհուշագիր՝ խոստանալով վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում արտահերթ ընտրություններ անցկացնել: Սակայն, Մարուքյանը նշել է, որ իշխող խմբակցության հետ կոնսենսուսի հասնել այդպես էլ չհաջողվեց։