Արմինֆո. Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը։ Այդ մասին հաղորդել Է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
Այսօր Սահմանադրական դատարանի աշխատանքային նիստում Արման Դիլանյանն ինքն է առաջադրել իր թեկնածությունը ՍԴ նախագահի պաշտոնի համար։ Առաջադրվել են նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունները, ովքեր ինքնաբացարկ են հայտնել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Հայաստանի խորհրդարանն ընտրեց ՍԴ երեք դատավոր՝ Էդգար Շաթիրյանին, Երվանդ Խունդկարյանին եւ Արթուր Վաղարշյանին: Ինչից հետո սկսվեց Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրության գործընթացը։ Սակայն սեպտեմբերի 25-ին ՍԴ նախագահ այդպես էլ չէր ընտրվել։