Արմինֆո.Առայժմ վաղ է ենթադրություններ անել այն մասին, թե ինչպես են փաստաթղթերը հայտնվել ԶԼՄ-ների մոտ, դա պետք է պարզի հետաքննությունը ։ Այս մասին օգոստոսի 8-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՝ մեկնաբանելով նախօրեին BBC-ում հրապարակված հոդվածը 2008թ.մարտի 1-ի դեպքերի մասին, որտեղ հղում է կատարվում այդ գործով նյութերին եւ հարցաքննություններին ։
Գրիգորյանը նշեԼ Է, որ աշխարհում չկա մի երկիր, որը կարողանար ամբողջությամբ բացառել տեղեկատվության և փաստաթղթերի արտահոսքը, սակայն արձանագրել է, որ անվտանգության տեսանկյունից ավելի ճիշտ կլիներ, որ դա տեղի չունենա: Միաժամանակ, նա հավելել է, որ աշխատանքներ են տարվում արտահոսքի հնարավորությունները նվազագույնի հասցնելու ուղղությամբ ։