Արմինֆո.<Բարգավաճ Հայաստան> կուսակցության օրակարգում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հարց չկա։ Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ։
Նա նշել է, որ նման հարց կուսակցությունում չի քննարկվել։ Նրա խոսքով, ինքը ոչ մեկի առջև պարտավորություն չունի, և ոչ ոք նրան չի աջակցել բիզնեսում։ <Ես չեմ հանդիպել եւ նույնիսկ հեռախոսով չեմ խոսել Հայաստանի երկրորդ նախագահի հետ>, - ընդգծել է պատգամավորը:
Ծառուկյանը նշել է, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխվել է օրենքի շրջանակներում ։ Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե անհրաժեշտ է խորքային բարեփոխումներ իրականացնել դատական համակարգում՝ Ծառուկյանը հայտարարել է, որ սատարում է վարչապետի դիրքորոշմանն այս հարցում: <Մեր կուսակցության ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ հանդես են գալիս Հայաստանի դատական համակարգում փոփոխությունների օգտին, սակայն դրանք պետք է ընթանան երկրի Սահմանադրության շրջանակներում>, - ընդգծել է պատգամավորը: