Արմինֆո. Հայաստանը կշարունակի ձեռք բերել ռուսական բազմաթիրախ Սու-30ՍՄ ինքնաթիռներ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ավելացնելով երկիրը չի սահմանափակվի 4 ինքնաթիռի գնմամբ:
<Կործանիչները, ըստ պայմանագրի, պետք է ստացվեն սահմանված ժամկետներում>,- հայտնել է նախարարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվան և Երևանը պայմանագիր են ստորագրել չորս բազմաթիրախ Սու-30ՍՄ կործանիչներ գնելու վերաբերյալ, որոնք Հայաստանի Զինված ուժերը պետք է ստանան արդեն 2020 թվականին: Հայ օդաչուները, պայմանագրի համաձայն, պետք է վերապատրաստում անցնեն Ռուսաստանում:
ԱրմԻնֆո-ի տվյալենրով՝ ընդհանուր առմամբ Հայաստանը կգնի 12 Սու-30ՍՄ: