Արմինֆո. Հայաստանը չի նախատեսում մասնակցել Սիրիայում ռազմական գործողություններին, ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անհրաժեշտության դեպքում Սիրիայի ռազմական գործողություններին հայկական զորախմբի հնարավոր մասնակցության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերին: '
<Սիրիայում մենք մարդասիրական առաքելություն ենք իրականացնում: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարին, պետք է պարզել, թե ինչ հարց է հնչել, ինչ համատեքստում է արվել այդ հայտարարություն: Մենք նման պլաններ չունենք>,- ասել է Փաշինյանը:
Նշենք, որ նախօրեին ասուլիսի ժամանակ Տոնոյանը հայտարարել էր, որ եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանը անպայման կանի դա՝ օրենքի տառին համապատասխան:
ԱՄՆ-ը արդեն բացասաբար է արձագանքել Սիրիա հայկական առաքելության ուղարկմանը և այդ հարցում Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությանը: <Մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության>,- նշվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: