Արմինֆո.Հայաստան ներմուծվող ռուսական գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են բոլոր ուղղություններով, լրագրողների հետ զրույցուն նշել է «Գազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վախթանգ Միրումյանը` հրաժարվելով մանրամասներ հաղորդել մինչև բանակցությունների ավարտը:
Հայաստանի կառավարության և «Գազպրոմ՚ ընկերության միջև բանակցություններ են ընթանում Հայաստանի համար երկարաժամկետ հեռանկարով գազի գնի սահմանման շուրջ, քանի որ 1000 խմ դիմաց 165 դոլար գինը սահմանվել է որպես միջանկյալ որոշում` մինչև երկրների միջև հարցի վերջնական համաձայնեցումը: Այդուհանդերձ, Միրումյանը հաղորդել է, որ բանակցություններ են վարվում թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, թե էներգետիկ ոլորտի ձեռնարկությունների հետ: Նրա ասելով, բանակցությունները կշարունակվեն մոտ 2 ամիս: Միևնույն ժամանակ, նա չի բացառել բանակցությունների ժամկետի երկարաձգման հնարավորությունը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի վերջին Ռուսաստանը գազի գինը Հայաստանի համար 1000 խմ դիմաց 150 դոլաից բարձրացրել է մինչև 165 դոլար: Սակայն Հայաստանի սպառողների համար գազի գինն առայժմ մնում է անփոփոխ: