Արմինֆո. «Զիբիլիքսի» գործի շրջանակում դատարանը որոշել է տուգանքի դատապարտել 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններում նախկին քաղապետի ընտրական շտաբի պետ Հրայր Անտոնյանին և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին` 2 միլիոն 500 հազարական դրամի չափով։
«Զիբիլիքսի՚ գործն առնչվում է, մասնավորապես, 2017 թվականին Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում խախտումներին և ընտրողներին կաշառելու փորձերին: 2017 թվին Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության վերջին օրը «Ելք» դաշինքը, որը գլխավորում էր այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրավապահներին հաղորդում էր ներկայացրել նախկին քաղաքապետի նախընտրական շտաբի մոտ տեղադրված աղբամաններից հայտնաբերված փաստաթղթերի մասին, որոնք, ընդդիմադիր դաշինքի պնդմամբ, վկայում էին ընտրակաշառք բաժանելու մասին։
Գործով մյուս մեղադրյալները տուգանվել են 2 միլիոն 300 հազարական դրամով։ Գործով անցնում էր, ընդհանուր առմամբ, 11 մարդ: