Արմինֆո. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինայնի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար թեկնածու Ստանիսլավ Զասի միջև հանդիպում նախատեսված չէ : Այդ մաիսն հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
<Եթե մինչև հիմա նման հանդիպում չի եղել, նշանակում է՝ դրա անհրաժեշտությունը չկա>,- բացատրել է Եղոյան:
Նշենք, որ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի միջև աշխատանքային հանդիպումից հետո Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին որոշման նախագիծը: Զասի նշանակմանը աջակցել են Ղրղըզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի ղեկավարները: Զասը հանդիպումներ է անցկացրել այդ երկրների նախագահների հետ: Այսօր Զասը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի հետ: