Արմինֆո. ԱՄՆ Սենատի արտաքին կապերի կոմիտեն հաստատել է Լինն Թրեյսիի և Էրլ Լիտցենբերգի թեկնածությունները Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնների համար: Այդ մասին ասվում է Ամերիկայի հայ ագզային կոմիտեի (ANCA) կայքում զետեղված հաղորդագրությունում:
«ANCA-ն անհամբերությամբ սպասում է դեսպանի պաշտոնում Լինն Թրեյսիի թեկնածության հաստատմանը և նրա առաքելության մեկնարկին Հայստանում, որտեղ նա հիանալի հնարավորություններ կունենա բարելավելու հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները՚, - ասվում է հաղորդագրությունում: