Արմինֆո.Ակնհայտ է, որ Երևանի և Բաքվի միջև երկխոսություն կա, և այն ընթանում է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում՝ մեկնաբանելով երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում և ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիեւի հանդիպումը։
<Երկխոսությունը կա, այստեղ պաշտոնական հայտարարություն պետք չէ>,–ասել է Զախարովան։ Նրա խոսքով, Ռուսաստանը, ելնելով համանախագահողի դերից, ակտիվորեն կնպաստի դրական դինամիակային՝ ուղղված գլխավոր նպատակի ձեռքբերմանը։
Պատասխանելով հարցին, թե ինչ է ենթադրվում երկու երկրների բնակչությանը խաղաղության պատրաստելու կոչի ներքո՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ դա կոնկրետ քայլերի ամբողջ համալիր է, որը պետք է մշակել, դրանով պետք է զբաղվեն կողմերը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։
Խոսելով այն մասին, թե կքննարկվի արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու այցի ժամանակ՝ Զախարովան նշել է, որ հակամարտության կարգավորումը միշտ կենտրոնական թեմաներից մեկն է տարածաշրջան ԱԳ նախարարի այցերի և շփումներ ժամանակ։ «Թե Երեւանում, թե Բաքվում միշտ քննարկվում է>,- նշել է Զախարովան: