Արմինֆո. Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը գոհունակությամբ նշում է, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրականացվել են ժողովրդավարական չափանիշներին համաձայն, ինչը նաև հաստատել են ԵԱՀԿ դիտորդները, ինչպես նաև ԵՄ և ՆԱՏՕ մի շարք երկրների իշխանություններ:
«Ընտրություններին մասնակցած ՀՀ քաղաքացիներն իրենց քվեարկությամբ պաշտպանեցինթավշյա հեղափոխության արդյունքում երկրում տեղի ունեցած փոփոխությունները: Լեհաստանի կառավարությունը մեծապես կարևորում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը և մտադիր է ակտիվացնել համակողմանի փոխգործակցությունը նոր կառավարության ձևավորումից հետո՚, - ասվում է հայտարարությունում: Նաև ընդգծվում է, որ համագործակցության լավագույն մոդելը Լեհաստանի փորձագետների աջակցությունն է ՀՀ և ԵՄ օրենսդրությունների ներդաշնակեցման գործում: Հայտարարությունում նաև ընդգծվում է, որ ԵՄ անդամ պետություններից Լեհաստանն առաջինն է վավերացրել է 2017թ-ի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Սա նոր էջ է Հայաստանի նորագույն պատմության մեջ, ինչի առթիվ սրտանց շնորհավորում ենք Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Հուսով ենք, որ առաջիկա քաղաքական և տնտեսական փոփոխությունները կնպաստեն ՀՀ քաղաքացիների բարեկեցության բարելավմանը՚, - ասվում է հայտարարությունում: