Արմինֆո.ՍՏՀԿ ԱԳՆԽ նիստին Հայաստանը կներկայացնի Արտգործնախարարության բազմակողմ եւ երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը:
ՍՏՀԿ ԱԳՆԽ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին Բաքվում: Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաեւ տնտեսական համագործակցության, տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտի հարցեր: ՍՏՀԿ կազմում ընդգրկված է 12 երկիր` Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան: Կազմակերպությունում մի շարք պետություններ եւ միջազգային կառույցներ դիտորդի կարգավիճակ ունեն: