Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահը փորձառու քաղաքական գործիչ է, սակայն պետք չէ չափազանցնել նրա ազդեցությունը Հայաստանի քաղաքական կյանքի վրա: Այդ մասին դեկտեմբերի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշևը:
Նա նշել է, որ պետք չէ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը կապել Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման հետ, քանի որ ՀՀ երկրորդ նախագահը դրանց չէր մասնակցում: <Բացի այդ, այսպես թե այպես, Փաշինյանի դաշինքը, որը մեծ ժողովրդականություն էր վայելում, կստանար ձայների մեծամասնություն>,- ասել է նա:
Արեշևը նշել է նաև, որ Քոչարանը քաղաքականության մեջ ներգրավվել է հանգամանքների բերումով. փաստացի նա ստիպված էր վերադառնալ Հայաստանի քաղաքական ասպարեզ: