Արմինֆո.Հայաստանում ավարտվել է «թավշյա հեղափոխության՚ միայն առաջին փուլը: Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ամփոփիչ մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատարի, «Իմ քայլը՚ դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Նրա ասելով, հեղափոխությունն ավարտված չէ, քանի դեռ իրագործված չեն գլխավոր նպատակները. Հայաստանի վերածում տնտեսապես հզոր պետության, ակտիվ միջազգային քաղաքականության իրականացում, օրենքի գերակայության ապահովում, մենաշնորհների վերացում:
Նոր իշխանությունների օրակարգի գլխավոր հարցերից մեկը տնտեսական հեղափոխության իրագործումն է, և, վարչապետի պաշտոնակատարի հավաստմամբ, այսօր այդ հարցն աստիճանաբար լուծվում է: «Մեր թիմն աշխատում է հեղափոխության նպատակների իրագործման ուղղությամբ, սակայն, եթե մեզ չհաջողվի իրագործել աջադրված խնդիրներըը, ժողովուրդը մանդատը կհանձնի մեկ այլ քաղաքական թիմի՚, - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Նա չի համաձայնել այն պնդմանը, թե իր գլխավորած դաշինքը չափազանց մեծ ֆինանսական ռեսուրսներ է ծախսել ընտրարշավի վրա: «Մենք ծախսել օրենքով մեզ վերապահված միջոցների ընդամենը չնչին մասը` 268 մլն դրամ՚, - ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Հիշեցնենք, որ երեկ կայացած խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, «Իմ քայլը» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 70,43 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 8,37 տոկոսը, և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 6,37 տոկոսը։ Հենց այդ երեք քաղաքական ուժերն են անցնում նոր գումարման Ազգային ժողով: